ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գյումրի քաղաքի 19-ամյա բնակչուհին իմանալով, որ իր 23-ամյա ընկերուհին խզել է կապերը ընկերոջ հետ, ընկերուհու անմիջական կազմակերպմամբ և ղեկավարմամբ, վրեժխնդիր լինելու նպատակով փորձել է ապօրինաբար կյանքից զրկել նրա 23-ամյա ընկերոջը:
Օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Լոռու մարզային վարչությունների ու Գուգարքի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու, ինչպես և ապօրինի փայտանյութ տեղափոխելու դեպք բացահայտեցին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Օգոստոսի 21-ին ոստիկանության Վաղաշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցի բջջային հեռախոսների և լազերային սկավառակների խանութից բջջային հեռախոս են գողացել:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 59-ամյա Պարույր Պ.-ն, որը փետրվարի 3-ից հետախուզվում էր ՌԴ Յամալո-Նենեցական ինքնավար մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 25-ին Հալաբյան փողոցում հայտնաբերվել և Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Անանիա Կ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 27-ին ժամը 11․00-13․00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Խնձորուտ» թաղամասի 5-րդ փողոցի, 5-րդ փողոցի 1-ին և 2-րդ փակուղիների, «Խնձորուտ» թաղամասի 4-րդ և Սասունցիների փողոցների, Երևանյան խճուղու թիվ 94-ից 98-ը ներառյալ առանձնատների, ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն՝ Վահագնաձոր և Եղեգնուտ գյուղերի, ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Արարատի մարզի Տափերական գյուղի գազամատակարարումը:
Ղազախստանի կառավարությունը որոշում է ընդունել օգոստոսի 31-ից կարանտինային միջոցների մեղմացման երկրորդ փուլին անցնելու մասին, որոնք սահմանվել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այս մասին հայտնել է Ղազախստանի վարչապետի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով փոխվարչապետ Երալա Տուգժանովի նախագահությամբ միջգերատեսչական հանձնաժողովի նիստի արդյունքները:
Ապրիլի 16-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ Նոր Արեշի 26-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ ու դատաբժիշկներ։ 62-ամյա տղամարդու դին զննվեց. քիթը կոտրված էր, գանգուղեղային վնասվածքներ ուներ։ Միայնակ բնակվող տղամարդուն սպանել էին։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։
ՀՀ Տավուշի մարզում երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ուսումնասիրության գործընթաց: Տեղի են ունեցել բազմակողմանի մասնագիտական քննարկումներ:
Ամեն օր մինչև ս. թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ Այս մասին տեղեկացնում է Քաղավիացիայի կոմիտեն։
Օգոստոսի 24-ին 86-ամյա մի տղամարդ ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր տվել, որ իր բնակարանում՝ պահարանի թաքստոցում, ունեցել է 19.000 դոլար և 640.000 դրամ, իսկ առավոտյան նկատել է, որ նշված գումարից 10.000 դոլարը և 640.000 դրամը անհետացել են:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը համապետական ծնողական ժողով է հրավիրել, որի ընթացքում անդրադառնում է կրթական հաստատություններում սովորողներին հուզող մի շարք հարցերի։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների և ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ օգոստոսի 25-ին Նոր Խարբերդի 12-րդ փողոցից բերման է ենթարկվել 29-ամյա Հովհաննես Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ (Գողությանը հանցակցելը) և 177-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով:
Պարզվել է նաև, որ այդ տարածքների կոմունալ վճարների մոտավոր արժեքները ներառված են վարձավճարի հաշվարկներում, և 94 ամիսների ընթացքում վճարված 15․406․000 ՀՀ դրամ վարձավճարից շուրջ 887․454 ՀՀ դրամը ուղղվել է կոմունալ վճարումներին: Մինչդեռ կնքված վարձակալության պայմանագրի համաձայն՝ դրանք առանձնացված վճարներ էին և չպետք է ներառվեին վարձատուին վճարման ենթակա վարձավճարում։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր զորակցությունն է հայտնում Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին և շենքի բոլոր բնակիչներին։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ընդունել է կազմակերպության ներկայացուցիչներին։
Պարետի որոշմամբ մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է «Սիթի» ընկերությանմեկ մասնաճյուղի, ինչպես նաև «Առնադո» («ԴԴԴ» սպորտային համալիր) և «Ստալկեր» ընկերությունների գործունեությունը։
Առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների, սանիտարական կանոնների և նորմերի մասին հրամանում: 2014թ.-ից գործող հրամանում, սակայն, նոր փոփոխություններից հետո էլ անփոփոխ են մնացել այնպիսի կետեր, որոնցով արգելվող սննդամթերքը դժվար թե հայտնվեր դպրոցական բուֆետում՝ անգամ արգելված չլինելու պարագայում:
168.am-ի հետ զրույցում Խաշթառակ համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանը հայտնեց, որ երեխաներին վաղն են տեղափոխելու մանկան տուն. «Տատն էլ է համաձայն, մայրն էլ. բոլորի թղթերը լրիվ պատրաստել են, օրենքի սահմաններում ամեն ինչ կարգավորված է»:
Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինը «Երկիր» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էր «Օգնիր եղբորդ-Լիբանան» կարգախոսով դրամահավաք՝ Լիբանանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր իրավիճակում հայտնված տեղի հայ համայնքին օգնելու նպատակով։
Գերիին, ռազմագերիին մեղադրանք առաջադրելուց հետո, նկարահանել և այն տարածելը ևս դիտարկվում է իրավունքի կոպիտ խախտում։ Գուրգեն Ալավերդյանը հենց տեսանյութում էլ ակնհայտ ենթարկվում է հոգեբանական ճնշման, քանի որ , լինելով հայակական բանակի սպա, նստեցրել են Ադրբեջանի պետական դրոշի կողքին։ Իրավունքների խախտման բազմաթիվ դրվագներով այս տեսանյութը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության բացակայությունը։
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես արդեն հայտարարել էի, այսօր ՀՀ վարչական դատարան ներկայացրեցի դիմում` ՀՀ պարետի 2020 թվականի հունիսի 3-ի № 110-Ն որոշման 6-րդ կետի՝ (…) բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս՝ բոլոր հանրային բաց տարածքներում, դիմակ կրելը պարտադիր է (…) դրույթը ոչ իրավաչափ/անվավեր ճանաչելու պահանջով:
ՀՀ քաղաքացիներն օգոստոսի 27-ից սկսած կարող են ստանալ թույլատրելի քանակի դեղեր պարունակող առաքանիները (տարին մեկ անգամ, ոչ ավելի, քան 5 անվանում, յուրաքանչյուրից մինչև 3 սպառողական փաթեթ չափաքանակով) «Հայփոստ» ընկերության փոստային բաժանմունքներում։
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Դանիելյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի երդման արարողությունը։
Այսօր ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, և շենքը մասնակի փլուզվել է։
««ՍՕՍ» մանկական գյուղ են հաճախել երեք ամիս ժամկետով: Մարզպետարանի մեր բաժին երբևէ չեն դիմել՝ ընտանիքի հետ կապված, մենք ինչ-որ աջակցություն տանք»,- ասաց Հարություն Քոչարյանը՝ հավելելով, որ խնամքի կենտրոնից նրանց ծնողներն են նորից հետ վերցրել ընտանիք:
Այն պացիենտները, որոնք կորոնավիրուսով հոսպիտալացվել են, մահանալու եռակի ավելի շատ շանսեր ունեն, եթե նրանց մոտ առկա է մետաբոլիկ համախտանիշը: Այդ մասին հաղորդել է Eurekalert կայքը՝ վկայակոչելով գիտնականների հետազոտությունը:
Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում փլուզում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մեկնարկել է «Կարգապահության պահապան» մրցույթը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցույթին մասնակցում են ռազմական ոստիկանության թիմեր Ռուսաստանից, Իրանից և Հայաստանից: