Օգոստոսի 19-ին, ժամը 13.45-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 17-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, գողություն կատարելու կասկածանքով, Լենինգրադյան փողոցից բերման ենթարկեցին Արտաշատ քաղաքի 33-ամյա մի բնակչի։ Պարզվեց՝ մայիսին Երևանի Օհանովի փողոցի մի խանութնից գողություն էր արել։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 2 ծալովի դանակ և մարիխուանայի նմանվող զանգված:
Ամերիկացի աշակերտները նոր ուսումնական տարում կսկսեն հաճախել դպրոց, սակայն երկրում աճում է դելտա տարբերակով COVID-19 դեպքերի թիվը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Ոստիկանության Տաշիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալ էին ստացել, որ Մեղվահովիտ գյուղի մի բնակիչ հուլիսի կեսերին գողություններ է արել:
Երկուշաբթի օրը քայլե’ք դեպի զինկոմիսարիատներ, առաջինը եղեք: Միայն դրանից հետո շատ արագ կկահավորվեն դիրքերը, վրանների, հանդերձանքի համար այլեւս ֆեյսբուքում դրամահավաք չի լինի: Զորակոչե’ք նաեւ Գագիկ Ծառուկյանի որդուն, գուցե վերջապես կառուցի խոստացած զորամասը»:
Օգոստոսի 19-ին, ժամը 23։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարտիրոսյան փողոցի վերջնամասում այրվում է անասնագոմի տանիք։
Խուզարկել չեն կարող, կարող են միայն զննել, այն էլ այն դեպքում, երբ կան ստույգ տվյալներ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, տեղափոխելու մասին։ Դատելով, այդպիսի ուժեղացված ծառայության վերաբերյալ հաղորդագրություններից և դրանց իրականացման եղանակներից, թերևս, ստույգ տվյալի առկայությունը խնդրահարույց է։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ COVID-19 համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ճանապարհային ոստիկանության վարչական մասի շենք, ինչպես և բոլոր տարածքային ստորաբաժանումներ (ներառյալ՝ հաշվառման-քննական ստորաբաժանումներ) մուտք գործելու համար պարտադիր է կրել պաշտպանիչ դիմակ։
Նկարագրված դեպքի առթիվ 19.08.2021թ. հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասով և 265-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Օգոստոսի 19-ի գիշերը մարտական հենակետում հրազենային վիրավորումից մահացած երեք զինծառայողներից 19-ամյա Գոռ Արտակի Սահակյանը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից էր, 2021 թվականի առաջին զորակոչով էր մեկնել ծառայության:
Որպես Ամենայն հայոց կաթողիկոս Ձեր գահակալության հատկապես այս վերջին տարիները համընկնում են մի ժամանակահատվածի, երբ մեր երկիրն ու ժողովուրդը անցնում են բազում դժվարությունների ու փորձությունների միջով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի մասնավոր ցանկությամբ նրա հոբելյանական 70-րդ տարեդարձը չի նշվելու և որևէ միջոցառում չի իրականացվելու:
Օգոստոսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել է պաշտպանական գերատեսչության պատվերով սննդի պատրաստման և պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 19-ին, ժամը 07.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 46-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Լադա-2114» մակնիշի մեքենաներ. «Լադա-2114»-ի 9-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային և հյուպատոս Լաուրա Բեատրիս Ֆրակասային:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Արցախի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության օրենսդրության և իրավիճակի մասին» արտահերթ զեկույց, տեղեկացնում է Արցախի ՄԻՊ գրասենյակը։
Օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտման հիմքով՝ նշված արտադրամասերի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Օգոստոսի 20-ին շարունակվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը։
Պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչի առաջարկով և կազմակերպմամբ, իրացնելու նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, փոխադրելու, պահելու և իրացնելու դիտավորությամբ, ստեղծվել է կազմակերպված կայուն խումբ, որի անդամները մանրակրկիտ պլանավորել և հստակ դերաբաշխել են յուրաքանչյուրի գործողությունները:
Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով օգոստոսի 20-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ–ից։
Օգոստոսի 18-ին, ժամը 00.10-ին, «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաների վարորդները Կոմիտասի պողոտայում վրաերթի էին ենթարկել մոտ 70 տարեկան անհայտ անձի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ժամը 07.00-ին մահացել էր:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (գ. Ամասիա):
Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրում օգոստոսի 20-ին Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ 1828, 1855 և 1877-1878 թվականներին՝ ռուս-թուրքական պատերազմներում զոհված 240 զինվորականների հիշատակին նվիրված միջոցառում: Ի հիշատակ նրանց, ում աճյուններն ամփոփված են այս վայրում, ծաղիկներ ու ծաղկեպսակ դրվեցին, հնչեցին երկու երկրների օրհներգերը, կատարվեց հիշատակի կարգ՝ ձեռամբ ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր հովիվ հայր Արտեմիի:
Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտանգության կանոնները:
Երևանի Ֆիզիկայի ինստիտուտին հարակից՝ Գիտավան թաղամասում, որ հայտնի է «Ֆիզգորոդոկ» անունով, այսօր վիճաբանություն է եղել քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների միջև։ Բանն այն է, որ այս թաղամասում նախատեսվում է բարձրահարկ շենք կառուցել, մինչդեռ բնակիչներն արդեն դեմ են թաղամասում բարձրահարկ շենքի կառուցմանը, քանի որ դրանով խաթարվում է թաղամասի ճարտարապետական տեսքը, որովհետև «Ֆիզգորոդոկում» հիմնականում 3-4 հարկանի շենքեր են։
Լիովին համաձայն եմ, և հենց դրա համար է, որ Արարիչ Աստված օրհնելով, ընդունելով ու արդյունավորելով Վեհափառի ջանքերը՝ առավել մեծ ծառայության առաջնորդեց, որպեսզի պատմության այս ժամանակահատվածում հենց նա վարի Հայոց փրկության տապանը՝ Հայաստանյայց Եկեղեցին: Եվ, փառք Տիրոջ, այս խառնակ ու փորձանաշատ ժամանակներում Հայոց Եկեղեցին նավարկում է խաղաղ, անվրդով, շրջահայացությամբ:
Օգոստոսի 19-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու և Շահինյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «Օպել», «Լեքսուս» և կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» 6-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 18-ից 19-ը հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 2898 կգ վայրաճ կանեփի զանգված: Օգոստոսի 10-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է Հայաստանում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, վայրաճ բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, ինչպես եւ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը եւ բացահայտումը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է օգոստոսի 25-ից եռամսյա վարժական հավաքների մեկնարկի մասին:
Օգոստոսի 20-ին, ժամը 9․10-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին տեղեկություն է ստացվել, որ նռնակներով զինված մի տղամարդ մտել է Բաբաջանյան փողոցի բուքմեյքերական ընկերության մի գրասենյակ։ Գրասենյակ են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։