Շիրակի մարզում կտեղադրվեն նոր հակակարկտային կայաններ

Շիրակի մարզի Աշոցք համայնքի հինգ բնակավայրում կտեղադրվեն 10 հակակարկտային կայաններ:

Կայանների արժեքը 12 մլն դրամի շրջանակներում է և կվճարվի 55 տոկոսը պետական, 45 տոկոսը՝ համայնքային բյուջեից: Կայաններն արդեն իսկ ձեռք են բերվել, տեղադրման աշխատանքներն իրականացնում է «Բարվա» ՍՊԸ-ն։

Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այս սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում հինգ բնակավայրերի 1 000 հա ցանքատարածություն պաշտպանված կլինի կարկտահարությունից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031