
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 4 վիրավոր

Ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Nissan Tiida և ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 4 մարդ, որից 2-ը՝ ծանր վիճակում, տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։