Բաժիններ՝

Կորոնավիրուսի դեմ պատվաստումը «սիրո դրսևորում» է սեփական անձի և շրջապատի հանդեպ․ Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը չորեքշաբթի իր տեսաուղերձում հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը «սիրո դրսևորում» է սեփական անձի և շրջապատի հանդեպ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Սուրբ աթոռի մամուլի ծառայությանը:

«Պատվաստվել կորոնավիրուսի դեմ այն պատվաստանյութերով, որոնք հաստատվել են իրավասու մարմինների կողմից, սիրո դրսևորում է: Եվ նպաստել նրան, որ մարդկանց մեծամասնությունը պատվաստվի, նույնպես սիրո դրսևորում է, սիրո ինքներդ ձեր, հարազատների և ընկերների, բոլոր ժողովուրդների նկատմամբ»,- ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

Նրա խոսքով՝ սերը կարող է լինել համաշխարհային, հասարակական և անգամ քաղաքական, այն միշտ «լի է անձնական գթասրտության փոքրիկ քայլերով, որոնք ունակ են վերափոխելու և բարելավելու հասարակությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս