Բաժիններ՝

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորվեց

Երեկ Ժամը 22։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում պիտի մեկնարկեր Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել են Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանն ու Իրինա Յոլյանը, ինչպես նաև քաղաքապետարանի ևս 2 կին աշխատակիցներ։

Նրանց առաջադրված մեղադրանքի հիմքում կրկին, ինչպես քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեպքում, Խնձորեսկ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքն է, ինչի դիմաց վերջինս ազատ արձակվեց։

Նրանք մեղադրվում են յուրացման, ինչպես նաև ընտրական իրավունքի խոչընդոտման մեջ։

Երեկ կալանքի քննության նիստը հետաձգվել էր, այն պետք է կայանար այսօր։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը, և Մենուա Հովսեփյանը կկալանավորվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս