Օգոստոսի 18-ից 19-ը հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 2898 կգ վայրաճ կանեփի զանգված: Օգոստոսի 10-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է Հայաստանում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, վայրաճ բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, ինչպես եւ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը եւ բացահայտումը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է օգոստոսի 25-ից եռամսյա վարժական հավաքների մեկնարկի մասին:
Օգոստոսի 20-ին, ժամը 9․10-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին տեղեկություն է ստացվել, որ նռնակներով զինված մի տղամարդ մտել է Բաբաջանյան փողոցի բուքմեյքերական ընկերության մի գրասենյակ։ Գրասենյակ են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։
Արցախում օգոստոսի 20-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպքեր: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
ՀՀ ՊՆ Եռաբլուր զինվորական պանթեոնում ավարտվել է 2020 թ․ 44-օրյա պատերազմում զոհված և պանթեոնում հողարկավորվածների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը, որին մասնակցել են զոհվածների եւ զինվորական պանթեոնում հուղարկավորվածների հարազատները։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Բագրավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:
ՄԻՊ ֆեյսբուքյան էջում ներկայացված է Արման Թաթոյանի Սյունիք այցի մասին պատմող տեսանյութ՝ կից գրառմամբ․ «Պատերազմից հետո Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների համար անհրաժեշտ են եկամուտի նոր աղբյուրներ, նոր լուծումներ:
Հայաստանում օգոստոսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք, առողջացել է 293 քաղաքացի, գրանցվել է մահվան 5 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 7864 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 469 328-ի:
Օգոստոսի 19-ին, ժամը 19:48-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երնջատափ գյուղի ամառանոցների մոտակա ձորակում այրվում է խոտածածկ տարածք:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Օգոստոսի 20-ին, ժամը 05:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռկվել :
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարները համաձայնության են եկել կլիմայի հարցերի վերաբերյալ համագործակցության խորացման շուրջը, հայտնել է ՌԴ-ի վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Օգոստոսի 19-ին, ժամը 23։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարտիրոսյան փողոցի վերջնամասում այրվում է անասնագոմի տանիք։
Օգոստոսի 18-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Կամոյի և Շահումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-21», «ՎԱԶ-2106» և «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԳԱԶ-21»-ը բախվել է կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի. «ԳԱԶ-21»-ի 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Աշխարհահռչակ Rammstein ռոք խմբի մենակատար Տիլ Լինդեմանը կարող է ՌԴ քաղաքացիություն ստանալ, եթե նման ցանկություն հայտնի: ՌԴ Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ելենա Դրապեկոն «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ արտիստին պատրաստ են ընդունել իրենց երկրում:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 19-ի առավոտվա դրությամբ կազմել է 209 միլիոն 308․33: Այս մասին վկայում են վերջին տվյալները:
Ռուսաստան ժամանող օտարերկրացիների հոսքը եռակի կրճատվել է 2019 թվականի նախահամավարակի ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին գրում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
Օգոստոսի 16-ին, գիշերվա ժամը մեկին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կտրած-ծակած վերքեր ու քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի 23-ամյա մի բնակիչ: Իր հետ կատարվածի վերաբերյալ նա բժիշկներին ոչինչ չէր հայտնել:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Տավրիդայի գեղարվեստական կլաստերի անդամների հետ հանդիպմանը պատմել է՝ որ ուտեստն է իր ամենասիրելին և ինչպես է նախընտրում հանգստանալ: Լավրովն ասել է, որ իր սիրած ուտեստը բորշչն է, իսկ ազատ ժամանակը նախընտրում է անցկացնել բնության գրկում: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Կենտրոնական և Էրեբունու բաժինների ու Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 18-ին Անտառտնտեսության 95-րդ փողոցի հողամասերից մեկում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Գրիշա Ն.-ն, որը 2017 թ. մայիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Ս.թ. փետրվար-մարտ ամիսներին, մասնագետները կազմել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված 2020թ. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների գերեզմանների կառուցապատման, ինչպես նաև հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի նախագիծ-առաջարկը:
Երկու շաբաթ շարունակ փոքրիկը եղել է ծայրահեղ ծանր վիճակում, որից հետո գիտակցության չգալով մահացել է:
«Վերաքննիչ քրեական դատարանի նախագահն անձամբ ինձ այլ գործով նիստի ժամանակ հավաստիացրել է, որ Վերաքննիչ դատարանից որևէ համակարգիչ չի առգրավվել, և դա իրականում այդպես է: Ոչ միայն Վերաքննիչ քրեական դատարանում է գործերի բաշխումն իրականացվում դատարանի նախագահի մակարդակով, այլև Երևան քաղաքում գտնվող բոլոր դատարաններում: Այսինքն՝ ԱԱԾ-ն ոչ թե կոնկրետ դատարանի համակարգիչն է առգրավել, այլ այդ սերվերը, որը սպասարկում է Երևան քաղաքի տարածքում գտնվող բոլոր դատարանները»
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 20-ին ժամը 09.00-24.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Գավառ քաղաքի Պետրովի, Կարեյան, Բուռնազյան,Ազատամարտիկների, Հ.Աբրահամյան, Սազայու, Գ.Միքայելյան, Ս.Աղեկյան, Կ.Հայրապետի, Սայաթ-Նովայի, Նալբանդյան, Բարեկամության, Զ.Անդրանիկի, Կաբելագործների, Դաշտոյան, Բունիաթյան, Բոշնաղյան փողոցների ջրամատակարարումը:
Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում է ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-23:15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և երեք-չորս տղամարդկանց հետ մտել է իր տան բակ՝ իր թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։ Այս մասին հայտնում են Քննչական Կոմիտեի տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բացի այդ, Արդարադատության նախարարություն պարբերաբար են առաջարկներ ներկայացվում, բայց այդպես էլ վիճակի իրական փոփոխություններ տեղի չեն ունենում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 18-ին Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցից Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել 44-ամյա Սուրեն Պ.-ն, որը 2014 թ. փետրվարի 20-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Տեսչական մարմինների կողմից Երևանի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը կլինի շարունակական։
Օգոստոսի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 37-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21043» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21043»-ի 55-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: «Մերսեդեսի» վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: