Տեսչական մարմինների կողմից Երևանի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը կլինի շարունակական։
Օգոստոսի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 37-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21043» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21043»-ի 55-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: «Մերսեդեսի» վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի օգոստոսի 20-ին Երևան քաղաքի Ա. Արմենակյան փողոց-Գ. Հովսեփյան փողոց-Նորքի 8-րդ փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Այս գիշեր հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացած հայտնաբերված զինծառայող Մուրադ Մուրադյանը Կոտայքի մարզի Բուժական համայնքից էր։
Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ Ադամ Սահակյանի ծննդյան 25-ամյակի առիթով նրա շիրմին հարգանքի տուրք մատուցելու էին եկել 2016 թվականի քառօրյա պատերազմում զոհված հերոսի ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները, նաև մարդիկ, որոնք Ադամին ճանաչել են նրա զոհվելուց հետո միայն։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ՕՊԵԼԱ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Ազգային պարկ, Պարզ լճի հատված):
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 4921-ով: Մահացել է 58 մարդ։
Օգոստոսի 18-ի երեկոյան ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայության ու ճանապարհային ոստիկանության ծառայողները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Անձնակազմին հրահանգավորեց ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։
Կայքի տեղեկություններով՝ երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել այս տարվա օգոստոսի 4-ին։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ս.թ. փետրվար-մարտ ամիսներին, մասնագետները կազմել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված 2020թ. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների գերեզմանների կառուցապատման, ինչպես նաև՝ հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի նախագիծ-առաջարկը:
2021 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում պահվող կալանավորված անձ, 1986 թվականին ծնված Ա․ Հ․-ն, բռունցքով բազմաթիվ հարվածներ հասցնելով իր հետ նույն կացարանում պահվող կալանավորված անձ, 1970 թվականին ծնված Մ․ Օ․-ի գլխին, կյանքից զրկել է վերջինիս։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի ապրանքների` Վրաստանից ՀՀ տարածք ապօրինի ներկրման, ինչպես նաև ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութության, ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող անձին օժանդակելու դեպքեր, որոնց հետևանքով պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 73 մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Հայաստանի ամբողջ տարածքում պարբերաբար պտուղ-բանջարեղենի, այդ թվում ձմերուկի մոնիտորինգ է իրականացնում` պարզելու, թե որքանով են դրանք անվտանգ քաղաքացիների համար:
Ամփոփվել են 2021թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները և քննարկվել խորհրդի առաջիկա անելիքները:
Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել կանոնները
Այսօր մահացու հրազենային վիրավորումներով 3 զինծառայողների մարմիններ հայտնաբերելու մասին տեղեկության հրապարակումից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անմիջապես խոսել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել:
Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ Նազիկ Բաղդասարյանի վարկով գնած 120 ոչխարները պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողներն այդպես էլ չեն վերադարձրել, բայց վարկային կազմակերպությունը շարունակում է պահանջել վճարումները։
Թուրքիայի Հայոց Նորին Ամենապատիվ Տեր Սահակ Բ պատրիարք Սրբազան Հայրը ենթարկվել է վիրաբուժական միջամտության: Հայոց պատրիարքության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Սահակ Բ պատրիարք Սրբազան Հայրի ստամոքսի վիրահատությունը անցել է հաջող:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Հայաստանում օգոստոսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 559 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 236 234-ի:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել օգոստոսի 19-ին մարտական հենակետում 3 հայ զինծառայողի դի հայտնաբերելու դեպքի մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական հեղինակություն համարվող անձի կողմից առերևույթ կատարված շորթման, մարդու առևանգման դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Դիերի մարմինների վրա կան թե դանակի, թե հրազենային հետքեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։46-ին, մարվել՝ 07։45-ին։ Այրվել է «Geely Emgrand» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Մ․)։
Տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Կենտրոնական բաժնի գործընկերների հետ։ Հետախուզվողը, որը փորձել էր փախչել, հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Հանրապետության փ. 69, 71, 79 շենքեր, Սախարովի փ. 4-21 սեփական տներ, Տպագրիչների փ. 3, 5, 5Ա շենքեր, Լեոյի փ. 20-101 սեփական տներ, Կոնդ թաղամասի 53-99 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]
Կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ երիտասարդը դանակահարել էր 31–ամյա հարևանին
Անցած շաբաթ աշխարհում ավելի քան 4,4 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով եւ մահացել ավելի քան 66.000-ը: Ինչպես օգոստոսի 18-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), 7 օրում ախտահարման նոր դեպքերի թիվը 2 տոկոսով գերազանցել է նախորդ շաբաթվա ցուցանիշները, իսկ մահացությունը մնացել է մոտավորապես նույն մակարդակում: