
Երեք ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել․ ArmDaily

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրին հարակից հայկական դիրքերում երեք ժամկետիային զինծառայողի դի է հայտնաբերվել։ Այս մասին գրում է ArmDaily.am-ը։ Զոհվածների մարմինները դիրքերից արդեն իջեցվել են։ Դիերի մարմինների վրա կան թե դանակի, թե հրազենային հետքեր։ Երկու վարկած է շրջանառվում՝ թշնամու կողմից դիվերսիա կամ միջադեպ հենց ժամկետային զինծառայողների միջև։
ՊՆ-ից հաստատեցին երեք ժամկետային զինծառայողների դիակների հայտնաբերման փաստը, ինչ վերաբերում է պատճառներին՝ ասացին, որ դա ցույց կտա քննությունը։