Բաժիններ՝

Եզդիական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ կամավորագրվել են Արցախ մեկնելու համար

Հայաստանի եզդիական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ զինվորագրվում են և մեկնում Արցախ՝ պաշտպանելու Հայրենիքի սահմանները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը:

Արմավիրում քաղաքացիները կազմակերպված զինվորագրվում են Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Զինվորագրվում և Արցախ են մեկնում նաև բազմաթիվ եզդիներ։

«Մեր համայնքից դեռ երեկվանից բոլորը գնում են զինկոմիսարիատներ և կամավորագրվում: Եզդիները միշտ պատրաստ են պաշտպանել հայրենիքը»,- նշեց Թամոյանը:

Անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին՝ Հայաստանի եզդիների միության նախագահն ընդգծեց, որ խստորեն դատապարտում է:

«Շփման գծում տեղի ունեցողն անմարդկային գործողություններ են, և ես խստորեն դատապարտում եմ: Ադրբեջանական կողմը շատ ագրեսիվ քաղաքականություն է վարում, իսկ Թուրքիան էլ օժանդակում է»,- ասաց Թամոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս