Բաժիններ՝

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել Հայաստանին

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն աջակցություն է հայտնել Հայաստանին: Այս մասին Մուշիկիվաբոն գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Ես լիակատար աջակցություն եմ հայտնում Հայաստանին՝ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրին, և խորը մտահոգություն եմ հայտնում Ղարաբաղում բախումների վերսկսման կապակցությամբ, որոնք հանգեցրել են բազմաթիվ խաղաղ բնակիչների և զինվորների զոհերի:

Կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը՝ հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու համար»,- գրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930