
Նոտարական պալատը հասանելի կլինի 24/7 ռեժիմով

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը՝ ՀՀ Նոտարական պալատը հասանելի կլինի 24/7 ռեժիմով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Անհետաձգելի նոտարական գործողություններ կատարելու, մասնավորապես՝ կտակներ և լիազորագրեր վավերացնելու /կազմելու/ համար անհրաժեշտ է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 43 555-772»,-ասված է հաղորդագրության մեջ: