«Մերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան»։
Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 13։00-ին նշանակված դատական նիստը չի կայանալու։ Այս մասին փաստաբանական թիմին հայտնել են նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից։
«Հակառակորդը ինչպես ռազմաճակատում այնպես էլ տեղեկատվական տիրույթում վերջին ճիգերն է դնում, выдыхается, դրա համար մարտի է նետել ամեն ինչ, ամեն հնարավոր զենք ու անգամ վերջին ֆեյքերն ու կեղծիքները»։
Այս պահին կորուստի կամ ձեռքբերման մասին խոսելը ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղին չի համարում:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «հակառակորդն ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը»։
«Առաջին պահից սկսած, երբ Ադրբեջանը հրետանային և ռազմաօդային ագրեսիվ հարվածներով սկսեց հարձակման ենթարկել Արցախի Հանրապետությունը, ակնհայտ էր, որ թիրախային հարձակման են ենթարկվում քաղաքացիական բնակավայրերը: Ընդ որում, ուսումնասիրությունները վստահ ապացուցում են, որ չի դրվում որևէ տարբերություն քաղաքացիական բնակչության կամ ռազմական օբյեկտների միջև՝ դրանով նաև իրական վտանգի տակ դնելով ողջ բնակչության կյանքն ու առողջությունը»,-միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ պետք է նշել, որ այդ հարվածներն ակնհայտ նպատակային են եղել:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել։ Հավանական է ուղղաթիռներ»։
Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր: Հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-երի, հրետանու հուժկու կրակի տակ փորձել է հարձակումներ իրականացնել հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով:
Արցախա-ադրբեջանական շփման գծում ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 08։38-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց գյուղի մոտակայքում կցորդիչով բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է։
Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համատեղ, հոգեբանական աջակցության ծառայություններ է կազմակերպում այն երեխաների համար, որոնք կունենան դրա կարիքը։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսն է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից»։
Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները։
Հարգելի հայրենակիցներ, Արյունաբանական կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն կամավորներին, ովքեր միացան մեր կոչին և կատարեցին արյունատվություն:
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը` ամերիկացի հանաճանաչ ռեփ-կատարող Քանյե Ուեսթը, Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողությունների ֆոնին հայտնել է, որ աղոթում է Հայաստնի համար:
Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։
«Հակառակորդը Ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը»։
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով Մարտակերտում 9-ամյա երեխա է զոհվել:
Ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովին հաջոցվել է հայտնաբերել ՊԲ-ի կողմից խոցված ադրբեջանական ինքնաթիռի մնացորդները:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է հայկական զինուժի կողմից հակառակորդի խոցված սպառազինությունը սեպտեմբերի 28-ի, ժամը 21:00-ի դրությամբ:
Հայ-վրացական սահմանի Նինոծմինդայի անցակետում իրավիճակը լարված է:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնում է ևս 22 զոհված զինծառայողի մասին․ հայտնի են նրանց անունները։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողներն են՝
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հրապարակել է «Զինուժ»-ի հաղորդաշարի տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են Պաշտպանության բանակի ստորաբաժանումները իրականացնում պատժիչ գործողություններ` խոցելով հակառակորդի թիրախները:
Արցախի, այդ թվում՝ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմաօդային և հրթիռային ագրեսիվ հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով։ Այդ հանգամանքից ելնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հորդորում է ծնողներին և երեխաներին սոցիալական ցանցերի հարցում ցուցաբերել զգուշավորություն ու այս օրերին բացառել հատկապես «ՏիկՏոկ» սոցիալական ցանցից օգտվելը:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հրապարակել է Artsakh Song երգի չթողարկված տարբերակը` այն նվիրելով հայ զինվորներին, որոնք Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների հետևանքով կենաց-մահու կռիվ են մղում թշնամու դեմ:
«Հասմիկը 2014-ին մտել էր մեր մոտ՝ տանկըվի պոլկ, որպես ռազմական աշխատող՝ շտաբում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված 35-ամյա կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանի հորաքրոջ որդին՝ Արարատ Բլբուլյանը:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ Կառավարության համապատասխան որոշման համաձայն սահմանափակված է ՀՀ տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար:
Արցախի և Հայաստանի համար այս դժվարին պահին աջակցության բազմաթիվ խոսքեր են հնչում աշխարհի տարբեր ծայրերից: