«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է:
Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների այն ցանկաը, որոնք նոյեմբերի 27-ին պարգևավճարներ են ստացել:
Ոստիկանությունը հետևողական ու անհանդուրժող է ոչ միայն հանցավորության դեմ պայքարում, այլև սեփական շարքերը հանցավոր տարրերից մաքրելու գործընթացում։ Պայքարի հերթական արդյունքն արձանագրվեց օրերս։
«Նկարում երեխայի ջնջխված մատների ռենտգեն նկարն է: Իրական նկարը չեմ տեղադրում, քանի որ շատ ահասարսուռն է»
ՀՀ ԿԱ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում նախապատրաստվող նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պահպանության գծով տեղակալ, ներկայումս նշված ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Ա.-ն, 2017-2019թթ. ընթացքում ազգային պարկի տարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար 4 անձանցից առերևույթ պահանջել և որպես կաշառքի գումար ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 250.000, 100.000 և 26.500 ՀՀ դրամ գումարներ, ինչպես նաև գույք՝ շուրջ 30.000 և 2.000.000 ՀՀ դրամ արժողությամբ խոտի տուկեր, և այլ առավելություն՝ 165.000 ՀՀ դրամի դիմաց իր օգտին աշխատանքների կատարում:
«Հանուն ազգային կրթության» ուսանողական շարժման նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Գյուլումյանին ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանի հետ հանդիպման ձևաչափը դուր է եկել, բովանդակությունը՝ ոչ: Այսօր ուսանողների նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել ԵՊՀ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների դասախոսների, ուսանողների և ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանի միջև: Ուսանողների այն պնդմանը, թե ԿԳՄՍ նախարարը դասախոսների հետ հանդիպման ժամանակ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել, ռեկտորի ժ/պ-ն արձագանքել էր, թե անհաջող հանդիպում էր երկուստեք, հանդիպման մի կողմի մասնակիցներին հաջողվել էր նախարարին հունից հանել: Գևորգ Գյուլումյանի խոսքով՝ քննարկումը տեսել են բոլորը, հետևությունները թողնենք դիտողներին:
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 13:31-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 13:15-ի սահմաններում շմոլ գազից թունավորման նախանշաններով Թալինի ԲԿ են հոսպիտալացվել Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղի բնակիչներ Լուիզա Գ.-ն (ծնված 1990 թ.) և Գուրգեն Հ.-ն (ծնված 2016 թ.):
Այսօր` ժամը 15:50-ի սահմաններում, «Հանուն Արցախի» գրասենյակի մուտքի մոտ տեղի է ունեցել սադրանքի և առևանգման դեպք, տեղեկացնում է Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջը։
ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է կենցաղային պայթուցիկների վաճառքի սահմանափակումը օրենքով կանոնակարգել, սակայն մինչ այդ նախարար Արսեն Թորոսյանը հորդորում է երեխաների համար չգնել պայթուցիկ սարքեր:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ավետ Պողոսյանին:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիին:
Արդեն 2 ժամից ավելի է, ինչ Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Լանջիկի հատվածում, գրեթե 60-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց մեծ մասի անվադողերն ամառային են, չեն կարողանում տեղաշարժվել և հայտնվել են մերկասառույցի վրա:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 30-ին, ժամը 05.15-ին, Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում ոստիկաններին է ներկայացել 1988 թ. ծնված Գարիկ Տ.-ն:
Դեկտեմբերի 1-ին 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը:
Հայաստանն ու Հորդանանը երկկողմ պատրաստակամ են գործնական քայլեր ձեռնարկելու տարբեր ոլորտներում համագործակցության դեռևս չօգտագործված ներուժի լիարժեք իրացման համար:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 18:37-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դեկտեմբերի 1-ի գիշերը «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով հոսպիտալացվել են 50-ամյա մի տղամարդ ու նրա 23-ամյա որդին, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մինչև այս տարվա ավարտը շուրջ 1000 ընտանիքի կապահովի եկամտի նոր աղբյուրով. նրանց անասուններ կտրվեն։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 169 մեքենա, որոնցից 27-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսենրի վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Լուսավոր Հայաստան»-ն առաջարկել էր օրենսդրական փաթեթ, որով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնում կարող են նշանակվել անձինք, ովքեր նախկինում չեն աշխատել համակարգում և բավարարում են պատգամավորներին առաջադրվող պահանջներին։ «Իմ քայլը» խմբակցությունն ավելի վաղ դրական էր գնահատել այս փոփոխությունները, սակայն փաթեթը սեպտեմբերից սկսած երկրորդ ընթերցմամբ չէր ընդունվում։
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ, որը բացատրում է ՀԴՄ կտրոնների տարբերությունն այլ սարքերով տպված կտրոններից:
Ներքին հակառակորդի ձեռքը դարձյալ հասել է մեր արժեքներին, մեր սրբություններին: Այս գիշեր վանդալի, ներքին թշնամու թունավորված ու մթագնած ուղեղն ու ձեռքը չեն երերացել` պղծելու Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի Պանթեոնը:
Ցավդ տանեմ, ես «ԿամԱԶ»-ների հետ գործ չունեմ. այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով հայտարարություններին, թե նա Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ է նվիրել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբովյանում ներկա է գտնվել «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանի բացման արարողությանը: Վերակառուցված շենքում ընկերությունն ունի 3600 քմ արտադրական տարածք, 700 աշխատակիցներ ունենալու հնարավորություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Մաթեւոսյանների ընտանեկան գերեզմանի տարածքում կրկնակի թաղում է իրականցվել: Ռուսաստանի Դաշնությունից վերադառնալուց հետո Սարգիս Մաթեւոսյանը հոր գերեզմանի փոխարեն ուրիշինն է գտել: Նույն հողատարածքում նոր թաղում է արվել, իսկ թաղվածը ոչ մի ազգակցական կապ չունի Մաթեւոսյանների հետ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 16:33-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դիլիջան քաղաքում գործող ռեստորանային համալիրներից մեկի տարածքում շանը կրակելու վերաբերյալ ոստիկանությունում նախապատրաստված նյութերը Դատախազությունից ուղարկվել են ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին: