Բեյրութի Սուրբ Եղիա աթոռանիստ եկեղեցում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց նորընտիր 21-րդ Կաթողիկոս Պատրիարք Ամեն. և Գերջ. Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ նորընտիր Պատրիարքի գահակալության սրբազան արարողությունը:
Դիլիջանում աշխատանքները շարունակող՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում հոկտեմբերի 24-ին շարունակվել են տեխնոլոգիական զարգացումներին և ապագայում տարբեր ոլորտների վրա դրանց ազդեցությանը նվիրված քննարկումները:
Արդյո՞ք չեք գիտակցում, որ գործող հրամանով, գործող տեղեկատվական արշավով թոշակառուները մնում են անտեսված և նրանց կյանքերի հաշվին է ավելանում մահացությունը։
Ինձ համար այլ կերպ ապրելն ու ինքնադրսևորվելն անհնար է։ Գրելը հոգևոր պահանջ է։ Ես գրում եմ իմ ներսի, իմ սրտի արևածագերի ու մայրամուտների մասին։ Երբ երջանիկ եմ, իմ ներսում արևածագը չի ավարտվում, իսկ երբ տխուր եմ, իմ ներսում ամենասիրուն արևամուտն է։ Ես գրում եմ իմ՝ հենց այդ աշխարհի մասին։
Դեկտեմբերի 20-ին Պռոշյան փողոցում Արտյոմ Հակոբյանը, որն այդ ժամանակ 16 տարեկան է եղել, վրաերթի էր ենթարկել հետիոտնին: Հետիոտնը տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն գիտակցության չգալով՝ մահացել էր:
Շարունակում ենք անդրադառնալ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքներին։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
Այս անգամ սիրո պատմությունը մեր ընթերցողուհի Շողիկինն է, ում կյանքը պետք է փոխեր ճակատագրական հանդիպումը Ռազմիկի հետ:
Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Ապագայի զրույցներ» խորագրի շրջանակում քննարկում է ունեցել ռուսաստանյան Yandex ընկերության փոխտնօրեն Տիգրան Խուդավերդյանի հետ։ Քննարկման առանցքում եղել են նորագույն տեխնոլոգիաները և դրանց ազդեցությունը տարբեր ոլորտների վրա։
Հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Ոստիկանները գողացված համարանիշեր են հայտնաբերել:
Երևանում, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում բացվել են COVID-19-ի դեմ պատվաստման մեկօրյա կետեր։ Այս մասին տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում» Հայկական Կարմիր խաչի ընկերության էջից։
Արցախում արդբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Նարեկ Սահակյանի տատիկին՝ Երջանիկ Սարուխանյանին, գրեթե ամեն օր կարող եք հանդիպել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ թոռան գերեզմանաքարը գրկած լացելիս։
Հոկտեմբերի 24-ին, ժամը 11։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նկուղում։
Կյանքում, զանազան մրցույթներում ու մրցություններում մեր պայքարն է առաջինը լինելը, առաջին տեղը զբաղեցնելը:
Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել նաև մի քանի քաղաքացիների, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնել, պատճառաբանելով, որ իրենց լավ են զգում:
Հոկտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 295 368 դեպք, որոնցից 260 731-ն` առողջացած, 6013-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 366 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 992 595 թեստավորում:
Անձնական խուզարկությամբ սոլակցու ծոցագրպանից հայտնաբերվեց կանեփանման զանգվածով երկու փաթեթ: Նա հայտնել է, թե թմրամիջոցը հավաքել է վայրաճ կանեփի բույսերից` անձնական օգտագործման համար:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետի օպերատիվ խումբը։
Կոռնիձորի բնակիչը ժամը 12։15-ի սահմաններում դեպքի մասին տեղեկացրել է համայնքային մարմիններին: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկությունների՝ դեպքից գրեթե անմիջապես հետո ժամանել ու տեղում ուսումնասիրություններ են իրականացրել ՀՀ և ՌԴ սահմանապահ ծառայողները ու ներկայում ձեռնարկում են համապատասխան քայլեր:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի 39-ամյա բնակչի կողմից հացատան սեփականատիրոջը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ղուկիանոսը լսել էր Հիսուսի բոլոր այն խոսքերը, որոնք Նա խոսել էր Խաչի ճանապարհին և խաչի վրա: Եվ եկել էր այն եզրակացության, որ Հիսուս Նազովրեցին ոչ միայն չարագործ չէր, այլև մի անսովոր մարդ էր: Հիսուսի մահվանը հաջորդող հրաշալի դեպքերը՝ արևի խավարումը, երկրաշարժը և այլն, խորապես ազդեցին այս անաչառ և անկողմնակալ մարդու վրա, որն ի վերջո ինքնաբերաբար արտասանեց. «Արդարև այս մարդը արդար էր» (Ղուկ. 23:47):
Մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Ոստիկանությունը քննարկման է դրել ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության համար այժմ գործող 10 տարի ժամկետը նվազեցնել մինչև 2 տարի: Նախագծի հիմնավորման՝ ակնկալվող արդյունքը ենթավերնագրի ներքո նշված է միայն, որ այդ փոփոխությամբ «կիրագործվի Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.21թ. նիստում տրված հանձնարարականը»: Այս 7 օրերի ըթնացքում e-draft համակարգում ընդամենը 6 կողմ ձայն է եղել նախագծի համար, դեմ են 600-ը (99%):
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 25-ին ժամը 09:00-12:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայով, Գ.Նժդեհի, Սմբատ Զորավար, Սևանի փողոցներով պարփակված թաղամասերի, Բրյուսով թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
«Էրիկս ասում էր՝ խոսա՛, մերս, չանջատե՛ս, խոսա՛-խոսա՛․․․»․ Եռաբլուր զինվորական պանթեոնում 168.am-ը զրուցել է հետ 44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա Էրիկ Եղիազարյանի մոր՝ Անուշ Սահակյանի հետ։ Տիկին Անուշն էլ, հազարավոր մայրերի պես, գրեթե ամեն օր որդուն այցի է գալիս, ծաղիկներ դնում նրա շիրիմին, խոսում հետը։
Ռուսաստանում նոր կորոնավիրուսով մարդկանց վարակման և մահվան դեպքերի ռեկորդային թվեր են գրանցվել: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են Ռուսաստանի Դաշնության տարածքում նոր կորոնավիրուսի ներմուծման և տարածման մասին տեղեկացնող օպերատիվ շտաբից:
Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցության վճարման ժամկետի փոփոխության մասին նախագիծ, որով առաջարկվում է նախկինում սահմանված ժամկետն 9 ամսվա փոխարեն՝ սահմանել 12 ամիս:
Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ:
Կառավարությունը գյուղացուն և ոլորտի մասնագետին չի հարցնում՝ ի՞նչ անեմ, որ ավելի արդյունավետ լինի, այլ անում է այն, ինչ մտքով անցնում է: Բազմաթիվ գյուղացիների երբ հարցնում ես՝ քեզ կառավարությունը ինչո՞վ է օգնում, պատասխանում են՝ ոչնչով: Կարևոր է վերանորոգել ոռոգման ջրատարները, որպեսզի բնական պաշար հանդիսացող ոռոգման ջրի կորուստ տեղի չունենա, քանի որ որոշ տեղերում ջրի կորուստը կազմում է մինչև 80%»,- ասաց Ֆերմերային շարժում ՀԿ նախագահը:
Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին և 26-ին սպասվում է անձրև: