«Ժառանգություն» կուսակցությունը նշում է իր հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակը՝ հիշելով իր պայքարի, երևակայության և հանդգնության էջերը, նրա ներդրումները մեր հանրապետության ստեղծման գործում:
Նոյեմբերի 29-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 16-ին բաժին է ներկայացել 49-ամյա մի կին։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ ժամը 08.50-ին Պետրոսյան փողոցում գտնվեղ սուպերմարկետից գողացել է բջջային հեռախոս։
Հայաստանում օնկոլոգիական եւ սիրտ-անոթային հիվանդություններն այսօր շատ տարածված են էկոլոգիական վատ վիճակի պատճառով, իսկ երկրի իշխանությունները ոչինչ չեն անում, որպեսզի գոնե ինչ-որ կերպ փոխեն իրավիճակը. երկրում շարունակում են ներկրել օգտագործված մեքենաներ եվրոպական աղբատեղիներից, աղբավերամշակման գործարան դեռեւս չկա, իսկ լեռնահանքերը եւ պղնձաձուլական կոմբինատները աղտոտում են օդն ու հողը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է հայտնի բլոգեր եւ ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը։
Մեկնարկել են Գյումրու գլխավոր եղևնու տեղադրման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից, 27 մետր բարձրություն ունեցող տոնածառի համար սոճու ճյուղերը բերվել են Լոռու մարզից:
ՀՀ ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի տղամարդու ապօրինի հրազենը օրինականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու և դրանց հիման վրա սահմանված կարգով հրազենը գրանցելու դիմաց ոստիկանության Արմավիրի բաժնի թույլտվության համակարգի տեսուչը քաղաքացուց որպես կաշառք պահանջել է 55․000 դրամ։
Նոյեմբերի 29-ին, ժամը 10.40-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Գանձաքար գյուղից մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել 28-ամյա Սաշա Մարտիրոսյանի դին։
Ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն ընդունել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի՝ Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում հնչեցված մարտահրավերը:
Նոյեմբերի 30-ին, ժամը 07:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի թիվ 38 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Նոյեմբերի 29-ին, ժամը 17:18-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների հատվածում՝ տներից մեկի տանիքում, անգիտակից վիճակում գտնվող քաղաքացի կա. ենթադրվում է, որ հոսանքահարվել է:
Նոյեմբերի 26-ի առավոտյան Հրազդանի Կենտրոն թաղամասի 43-րդ շենքի իր բնակարանից շտապօգնության մեքենայով «Հրազդան» բժշկական կենտրոն տեղափոխվեց 66-ամյա մի տղամարդ։ Կրծքավանդակին կտրած-ծակած վնասվածքներ կային, որոնք կյանքի հետ անհամատեղելի էին․ դանակահարված տղամարդը մահացավ։
Նոյեմբերի 30-ին, ժամը 08:23-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել լճում, կան տուժածներ:
Սիրելի հայրենակիցներ, եթե չեմ սխալվում, ՀՀ հպարտ քաղաքացիները մերժում էին կոռուպցիան։
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 29-ին ընդունել է չինական «CITIC Construction» ընկերության փոխնախագահ Յան Ցզյանցյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը:
Օրերս խոսել էի այն մասին, որ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Գալաքսի» ընկերությունների խումբը ստացել է ՇԻՆ․թույլտվություն որոշակի ծառայության դիմաց։
Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ «Եվրոպայի իրավաբան ուսանողների հայկական ասոցիացիա»-ի (ELSA Armenia) կողմից կազմակերպած մարդու իրավունքների վերաբերյալ միջբուհական առաջին դատախաղ մրցույթի եզրափակիչ խաղ-հանդիպումը, որը այս տարի նվիրված էր արտահայտվելու ազատության հիմնահարցերին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:23-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Նոյեմբերի 30-ին, ժամը 05:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասում՝ նախկին ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Բավրայի մաքսակետի նախկին պետ, ջակուզի փարթիի հայտնի հերոս Երեմ Մարգարյանը դատի էր տվել ՊԵԿ-ին, այժմ շահել է դատը։ ՊԵԿ-ը ստիպված է լինելու Մարգարյանին վճարել 2017-ից չվճարած աշխատավարձն ամբողջությամբ: 2017 թ․ մայիսին դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է Բավրայի մաքսակետի պետ Երեմ Մարգարյանը:
ՊՎԾ-ից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ սկսել են զբաղվել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատողների բողոքի դիմումով, քննարկում եւ ուսումնասիրում են այդ նամակը:
Վերջին շրջանում շատ է խոսվել ՀՀ քաղավիացիայի խնդիրների մասին՝ նշելով այն խնդիրները, որոնք գնալով խորանում են այս ոլորտում իշխանափոխությունից հետո։
«Ներկայումս աշխատող (բնական է՝ ոչ Հայաստանում) թվով 105 օդաչուական կադրերի մեծամասնության տարիքային շեմը մոտ է 65-ին, ինչից հետո արգելվում է թռչել։ Կա նաև մյուս կարևոր թեման` ինստրուկտորի որակավորումը` ովքեր իրավունք ունեն տրենաժորի վրա ուսուցանելով և հետագայում չվերթերի ժամանակ վերահսկելով՝ նոր օդաչուին տալ որակավորման վկայական (Ввод անել), երկրորդ օդաչուից մինչ օդանավի հրամանատար։ Ինստրուկոր-հրամանատար հայ օդաչուներ դեռևս կան այդ 105-ի մեջ` մոտ 20 հոգի, բայց հենց իրենք եկող տարվանից կդադարեցնեն թռչել տարիքային ցենզի պատճառով»։
ԿամԱԶ»-ների նվիրատվության պատմությունը ոչ թե կասկածներ են, այլ կոռուպցիայի մասին լուրջ հաղորդումներ։
«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հասել օրերս Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում զինծառայող, շարքային Վահան Մուշեղյանի կախվելու առնչությամբ հարուցված քրգործից: Հիշեցնենք` զինվորին նոյեմբերի 26-ի առավոտյան էին պարանով ծառից կախված գտել:
Կոռուպցիոն սխեմայով թեկուզ ամենակարեւոր հանրային խնդիրների լուծումն անթույլատրելի է:
Արդեն մեկ շաբաթ է, բուռն քննարկումների առիթ է դարձել «ՀՀ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանում սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ չնայած ցանկացած համակարգ իր մեջ ռիսկեր պարունակում է, հարցն այն է, թե որքանո՞վ են շահերը համակշռված կամ հավասարակշռված:
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ն մտադիր չէ երկարացնել այն օրենքի ժամկետը, որով 27 տարին լրացած բանակում չծառայածները, որոշակի գումար վճարելով ազատվում էին քրեական պատասխանատվությունից:
Ժամը 18:00-ի դրությամբ մայրաքաղաքում մոտ 80+ վ նյութական վնասով վթար էր գրանցվել:
Նոյեմբերի 29-ին ճանապարհային ոստիկանության Երևանը սպասարկող առաջին սպայական գումարտակի ծառայողները հայտնաբերել են հատուկ քննչական ծառայության կեղծ համարանիշերով «BMW X6» մակնիշի ավտոմեքենա։