ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է։
«Այնպես է ստացվում, որ ավելի շատ շինարարության տենդեր են հայտարարում, քան ճարտարապետական և շինարարական վերակազմավորման։ Իրենք կոնկրետ գրում են, թե ինչ են ուզում։ Երևանը քաղաք է վերջապես, գյուղ չէ։ Չի կարելի կտոր-կտոր ինչ-որ բան հավաքել, բազար չի սա։ Երևանը կլասիկ քաղաք է։ Բոլոր փողոցները, հատկապես՝ կենտրոնական, նույն ձևով պետք է լինեն»,- նշեց քաղաքաշինության դոկտորը։
Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով:
Դերասան Սերգեյ Բեզռուկովը վարակվել է կորոնավիրուսով: Հոկտեմբերի 20-ին այդ մասին նա հայտնել է իր Instagram-ում։ «Ահա եւս էլ քովիդ ձեռք բերեցի, ազդեցին չափից ավելի ծանրաբեռնությունները, երեւում է, իմունիտետը փոքր-ինչ տեղի տվեց»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երևան-Սևան մայրուղին. ՈՒՂԻՂ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ գազի սակագնի փոփոխության մասին որևէ պնդում չի կարող անել, քանի դեռ ընթանում են բանակցությունները սահմանին գազի գնի վերաբերյալ։
Երևան-Գյումրի վթարից տուժած ևս 1 անձ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվում է բավարար:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կովին, ինչից հետո «Մերսեդեսի» հետևից ընթացող «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան է բախվել է նույն կովին, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, շրջվել և ընկել ձորը. «Ինֆինիտիի» 37-ամյա վարորդ Արամ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պոլիկլինիկայում կովիդի պատվաստման պրոցեսը չէր կարելի ավելի վատ կազմակերպել, քան կա։ Ու բոլոր իմ իմացած պոլիկլինիկաներում նույն պատկերն է։ Քաղաքացին հերթ է կանգնում, որ ստանա իր անկետան։ Երկրորդ հերթի մեջ սպասում է, որ թերապևտը ճնշում չափի ու ուղարկի պատվաստման սենյակ։ Երրորդ հերթը արդեն պատվաստման սենյակի առջև է։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ «Հրազդանի» 5-րդ էներգաբլոկն աշխատում է ըստ մրցակցային պայմանների՝ ելնելով միջկառավարական համաձայնագրից, որն ունի օրենքի ուժ, քանի որ վավերացրել է Ազգային ժողովը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ջրային կոմիտեի և «Վեոլիա ջուր» ընկերության հետ երկարաժամկետ թիմային քաղաքականություն ունենալու հնարավորություն են փորձում ստեղծել:
Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ և տուժածներ:
Հոկտեմբերի 20-ին, 07.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել: Նախնական տվյալներով՝ 5 ուղևոր տեղում մահացել է, 14-ը՝ տեղափոխվել հիվանդանոցներ:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնել Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարից: Հաստատված նոր տեղեկություններով՝ «Գազել»-ի կողաշրջման հետևանքով զոհվել է 5 մարդ, կա 13 տուժած
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Հոկտեմբերի 13-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Մոսկվայում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19-ով ախտահարված 1589 մարդ, արհեստական շնչառության սարքերին միացված է639 մարդ: Այդ մասին հոկտեմբերի 19-ին հաղորդել է կորոնավիրուսի հետ կապված իրադրության վերահսկողության եւ մոնիթորինգի մայրաքաղաքային օպերատիվ շտաբը:
Տղամարդը կասկածվում է գողացված բանկային քարտով փող կանխիկացնելու փորձի մեջ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով բարձրաստիճան զեկուցողների խմբին՝ պատվիրակության նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգի ղեկավարությամբ։ Հանդիպմանը ներկա է եղել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, տեղեկացնում է Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հոկտեմբերի 20-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 21-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 60-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Ամիրխանյանին, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Հոկտեմբերի 19-ին, ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։
Հոկտեմբերի 13-ի ուշ երեկոյան համացանցում տեսանյութ էր տարածվել, ուր ակնհայտ երևում էր, թե ինչպես էին ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և հայհոյելով՝ մի տղամարդու բերման ենթարկում, իսկ այդ ամենը կատարվում էր երիտասարդ տղամարդու մանկահասակ երեխաների աչքի առջև։
Արամիչի մեթոդը. վաստակավոր փաստաբանի կենսագրության ամենավառ էջերը
Կադրեր՝ 5 գերիների վերադարձից
Այս հայտարարությունը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատու է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: