
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների փոխանցման երկու դեպք

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12:05-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել հիմնարկի մասնաշենքերից մեկի ետնամասում գտնվող արգելագոտու հատվածը: Զննության արդյունքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, մոտ 0,74 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, 6 վարդագույն և 7 սպիտակ դեղահաբեր, ինչպես նաև փաթեթի ծանրությունն ապահովող քար:
Ավելի ուշ՝ ժամը 17:20-ի սահմաններում, նույն հիմնարկի ծառայողները, դարձյալ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, քաղաքացի Ա. Ա.-ի կողմից կալանավորված անձ Ա. Ղ.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերել են ենթադրաբար մեթադոնի լուծույթով նախապես ներծծված սվիտեր և 2 զույգ գուլպա:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ: