Բաժիններ՝

Համացանցում հայտնվել է Ռյազանում վառոդի արտադրամասում 16 մարդու կյանք խլած պայթյունի տեսագրությունը

Համացանցում հայտնվել է ՌԴ Ռյազանի մարզում «Էլաստիկ» գործարանի տարածքում վառոդի արտադրամասում բռնկված պայթյունի տեսագրությունը:

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, միջադեպը ֆիքսել է ձեռնարկությանը մոտեցող մեքենայի տեսաձայնագրիչը: Կադրերում երևում է վառ բռնկում և հրդեհ, որը բռնկվել է հաջորդ պահին։

Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի։ Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը հաստատել է մահացածների մասին տեղեկատվությունը:

«Նախնական տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 11:30-ին, միջադեպի հետևանքով զոհվել է 16 մարդ»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս