
Վարորդը գիտակցության չգալով մահացել է

Հոկտեմեբերի 14-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի մեքենան Կոտայք-Կապուտան ճանապարհին դուրս էր եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. 38-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ ուղևորը՝ Սահակ Հովհաննիսյանը, մահացել էր:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 15.55-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված «Նիսանի» վարորդ Լիպարիտ
Արտուշյանը գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է նախաքննություն: