Երևանի քաղաքապետարանը նախատեսում է հունվարի 1-ից բարձրացնել Երևանի արվեստի, երաժշտական դպրոցների ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների մինչեւ 25 տոկոսի ու մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձերը մինչեւ 56 տոկոսի չափով:
«Ժողովուրդ ջան, առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, ջերմաստիճանի նվազում չունենք։ Ցուրտ օդային հոսանքների ներթափանցում մինչև դեկտեմբերի 20-ը դժվար թե ունենանք, որովհետև մեր տարածաշրջանը դեռ տևական ժամանակ գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային զանգվածների տիրապետման գոտում»։
Դեկտեմբերի 8-9-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 1 ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում արգելափակված ավտոմեքենայի վերաբերյալ:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 18:25-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 19:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լենուղի գյուղի 1-ին փողոցում այրվում է անասնագոմ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի ավագանու իմքայլական հատվածի որոշմամբ Երևանում Ամանորի միջոցառումների վրա կծախսվի մոտ 700 հազար դոլար:
ԱԺ «Իմ քայլը» խմմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 7-ն էր և յուրաքանչյուրիս համար սգո, հիշատակի, հիշողությունների, լավ ու վատ մանկության, ապրումների օր էր: Գյումրին վեր է հառնում, մարդիկ կրկին սկսում են ժպտալ, կյանքը սկսել է ակտիվանալ, ամեն ինչ կարծես ընկնում է իր տեղը:
Երեկ ուշ երեկոյան վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ «կարմիր բերետները» մի քանի հոգու բերման են ենթարկել այն ժամանակ, երբ նրանք տաքացած միմյանց հարվածներ էին հասցնում:
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ավետարան բառը նշանակում է բարի լուր: Մեր Տեր Հիսուս Քրիստոս հաղթեց չարին իր Խաչելության և հրաշափառ Հարության միջոցով, ինչպես նաև հաստատեց Աստծո թագավորությունը: Ահա հենց այս բարի լուրն էր, որ շարունակ քարոզվում էր Հիսուսի աշակերտների կողմից: Այդ պատճառով էլ Քրիստոսի վարդապետությունը և առաքյալների քարոզությունն անվանվեց Ավետարան:
Թբիլիսիում դեկտեմբերի 11-ին կկայանա Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված երեք՝ «Տասը հեքիաթ», «Թումանյան-150» և «Թումանյան լուսեղեն» գրքերի շնորհանդեսը:
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «700 հազար դոլարանոց «Տոնածառ փարթին» ու Գորան Բրեգովիչը»:
Իջևան քաղաքում արդեն գործում է Կարապետյան ընտանիքի միջոցներով կառուցված գերժամանակակից մանկապարտեզը, որն իր դռները բացել է 120 երեխայի առջև:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընտրության մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ։
Դեկտեմբերի 8-ին, ժամը 09:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկի քաղաքացին ինքնասպանություն է գործել` կախվելով տան պատշգամբի ծածկի երկաթե ձողից:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դիմում իմ ֆեյսբուքյան ընկերներին մի մեծ խնդրանքով»:
2020 թվականի Հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել Երևանի արվեստի, երաժշտական դպրոցների ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների (մինչև 25%) ու մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձերը (մինչև 56%)։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում մահացած 1,5 ամսական երեխայի մահվան վերաբերյալ կենտրոնը տեղեկություն է տարածել` ներկայացնելով փոքրիկի մահվան հանգամանքները:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` նշելով, որ այժմ քրեական գործերը սարքվում են շատ ավելի կոպիտ անօրինականությամբ, քան 90-ականներին էր արվում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են Աջափնյակ վարչական շրջանում ավտոմեքենաներից կատարված գողությունների և գողության փորձերի երկու տասնյակից ավելի դեպքեր: Երևանի երկու բնակչի մասով նախաքննությունն ավարտվել է:
Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և Քուվեյթի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Հիլալ ալ-Սայերը Ժնևում (Շվեյցարիայում) ստորագրել են «Հայաստանում սիրիացի փախստականների աջակցության» ծրագրի պայմանագիրը։
«Լիցենզիա տալը պետք է բարդացնեն, ոչ թե հրաժարվեն դրանից»,- պնդում է «Հայաստանի տաքսի ծառայությունների ասոցիացիայի ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանը:
Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի 29 հասցեում հատվել են ծառեր, որոնք չորացած չեն եղել:
Ռուսաստանի Պետդումայի «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Շամսայիլ Սարալիևը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձը։
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) հայտարարություն է տարածել, որում նշել է, թե Կոստանդնուպոլսի (Ստամբուլ) պատրիարքական ընտրությունների վրա թուրքական իշխանությունների նախապես դրած արգելքը՝ միայն թուրքահպատակ քաղաքացիները կարող են ընտրվել, առաջացրել է աննախընթաց սահմանափակում. արգելվել է նույնիսկ Թուրքիայի քաղաքացի եղող այն անձանց թեկնածությունը, որոնք իրենց եկեղեցական ծառայությունը կատարում են այդ երկրի սահմաններից դուրս:
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուրբաթ օրը ՀՀ արդնախը և ԵԽ հայաստանյան գրասենյակը կազմակերպել էին հանրային քննարկում ՀՀ քրդատօր նախագծի վերաբերյալ»:
«Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ի աղի սպառման ծավալների նվազումը ոչ թե տեխնիկական աղի շուկա հասնելու պատճառով է, ինչպես պնդում է կոմբինատի ղեկավարը, այլ նրանով, որ ներմուծվող սննդային աղն ավելի էժան է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ի իր էջում շնորհավորել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձը։
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի կողմից 2019 թվականը ամփոփող հոլովակ է հրապարակվել։