Զորամիավորումներում հոկտեմբերի 29-ին իրականացվել են մարտական հերթափոխեր:
Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ, շմոլ գազից թունավորման կասկածանքով, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 3 ամսական, 4, 8, 11 և 15 տարեկան երեխաներ։
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հոկտեմբերի 29-ին այցելել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց և ծանոթացել մանկական Covid բաժանմունքում բուժում ստացող երեխաների առողջական վիճակին:
«44-օրյա պատերազմից հետո՝ դեկտեմբերի 10-ին, կառավարությունը որոշում կայացրեց, համաձայն որի՝ փոխհատուցվում էր մեկ կիսամյակի 100 տոկոսը: Թյուըմբռնումն առաջացել էր 100 տոկոս բառից, բայց հիմա նոր կարգավորումը սահմանում է մեկ ուսումնական տարվա վարձի 50 տոկոս: Մեկ կիսամյակի 100 տոկոսը նույնն է, ինչ 2021թ. հոկտեմբերի 28-ի որոշմամբ սահմանված մեկ ուսումնական տարվա վարձի 50 տոկոսը: Նոր կարգավորումը սահմանում է մեկ ուսումնական տարվա վարձի 50 տոկոս»:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 11։53-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորանների հատվածում, ռուսական զինուժի ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ։
Հոկտեմբերի 29-ի երեկոյան ժամերին, 30-31-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսական երեխայի մոտ այսօր առավոտյան գրանցվել է կենսաբանական մահ:
Փաստաբանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությանն իր անչափահաս վստահորդի անձնական տվյալները «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից հեռացնելուն աջակցելու հարցով։
Հոկտեմբերի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արայի գյուղ տանող ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55 և 60 տարեկան երկու քաղաքացիների. 55-ամյա Աստղիկ Սարգսյանը մահացել է, իսկ 60-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մի շարք բժշկական կենտրոններից, հիմնականում՝ մարզային, երեկվանից ահազանգեր ենք ստանում, որ թթվածնի լուրջ խնդիր ունեն։
Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ստացվել էր հաղորդում, որ տարբեր վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ։
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 1 123-ով՝ մեկ օր առաջվա 1 106-ի դիմյաց, դա նոր առավելագույնն է համավարակի սկզբից ի վեր: Ընդամենը համավարակի սկզբից մահացել է 233 898 հիվանդ, հոկտեմբերի 27-ին հաղորդել են Նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Դեռ 2018թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր, որ ջրի սակագինը մինչև 2024թ. չի փոխվելու։
Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են ուժեղացված ծառայություններ։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 29-ին Երևանի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի մի շարք համայնքներում գազամատակարարումը կդադարեցվի:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ բնակարանային գողության համար նախկինում դատապարտված, Աբովյան քաղաքի 22-ամյա մի բնակիչ նույն բնակարանից կրկին գողություն է արել:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 28-ին մասնակցել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքի 6-րդ նիստին, որը նվիրված է եղել երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերին: Այս մասին հաղորդում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը:
Ոստիկանությունը շարունակում է հսկողությունը հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ հոկտեմբերի 28-ին մարտական հենակետում նռնակի պայթյունի և 4 զինծառայողի վիրվորվելու դեպքի առթիվ։ մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրժիխ Կապեցկուն և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Միխալ Սոբառնային (նստավայրը` ք. Թբիլիսի):
Էդգար Պենյա Պառան հավաստիացրել է, որ Սուրբ Աթոռը կշարունակի ջանքերը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և հայ ռազմագերիների վերադարձման հարցի հանգուցալուծման ուղղությամբ։
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 27-ին Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 45-ամյա Ֆիրուզ Բ.-ն, որը 2020 թ սեպտեմբերի 25-ից Քաթարի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր կեղծ բանկային կտրոնների իրացման մեղադրանքով:
Սեպտեմբերի 26-ի երեկոյան «1-ին համալսարանական» հիվանդանոցից նոր ահազանգ ստացվեց. ժամը 21.30-ի սահմաններում տուժողներից մեկը հիվանդանոցում մահացել էր:
Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-31-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
ԱԺ ամբիոնի միկրոֆոնի բարձիկները մնացին Արթուր Խաչատրյանի ձեռքերում
Ռուս խաղաղապահները սկսել են առաջադրանքներ կատարել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում՝ սահմանազատման գծի մոտակայքում, ջրատարի վերականգողական աշխատանքների անցկացման ժամանակ անվտանգության ապահովման համար: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Կառավարության այսօրվա նիստում «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեության դադարեցման վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, որպես քաղաքական արձանագրում նշելով այժմ ՀՀ-ում կալանավորված ու դատապարտված անձանց պատմական մինիմումը, անդրադարձավ նաև ՔՀԿ-ների պայմաններին:
Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեության դադարեցման վերաբերյալ հարցին: Հարցի զեկուցման ընթացքում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշեց, թե այս նախագծով 2022թ. կխնայեն 1 մլրդ 200 մլն դրամ ու այս նախագծով կարևոր սկիզբ է դրվում քրեակատարողական համակարգի հետագա բարելավման, հետագա ռեֆորմների համար: Անդրեասյանի խոսքով՝ բեռնաթափվել են ՔԿՀ-ները, ու հիմա 2113 կալանավոր և դատապարտյալ կա երկրում:
Կառավարության այսօրվա նիստն էլ բացվեց կորոնավիրուսային իրավիճակի մասին տեղեկատվությամբ և դրա մասին Նիկոլ Փաշինյանի մեկնաբանություններով:
«Մի տարի առաջ, հրամանատարի կյանքը փրկելիս, զոհվեց մեր Henry ն: Շատ եմ ափսոսում, որ չհասցրեցի քեռիից դառնալ ընկեր…»։