Վարորդը հրավիրվել է բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է հատուկ տարածք
Հոկտեմբերի 16-ին ոստիկանության Գուգարքի բաժնի պարեկապահակետային ծառայության աշխատակիցները ստացել էին տեղեկություն, որն իրացրին բաժնի գործընկերների հետ:
Ժամը 20.30-ին Վահագնի գյուղի վարչական տարածքում նրանք կանգնեցրին «ՈՒԱԶ» մակնիշի մի մեքենա: Բեռնախցում մոտ 2,5 խորանարդ մետր փայտանյութ էր, ինչի համար նույն գյուղի բնակիչ, 28-ամյա վարորդը որևէ փաստաթուղթ չուներ: Ըստ նրա` փայտանյութն իրենն էր, երկու օր առաջ բենզասղոցով հատել էր տարբեր տեսակի ծառերի ճյուղեր և դրանք ցանկանում էր տեղափոխել տուն:
Վարորդը հրավիրվել է բաժին, իսկ փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում, նախապատրաստվում են նյութեր: