Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝
Մարտի 18-ի ցերեկը, 19-21-ը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը կնվազի 3-4, 19-ի գիշերը 4-6 աստիճանով, 21-23-ը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Մարտի 18-ի ցերեկը, 19-21-ը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի մարտի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 22.00C (2008 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.20C (1976 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 6.70C