«1-03 ծառայությունում աշխատավարձ չենք ստացել․ պետությունը ոչ միայն չի գնահատում մեր աշխատանքը, այլև դեռ մի բան էլ քննարկման է դնում մեզ աշխատավարձ տալու հարցը»
Ավագ բժիշըկ, բժիշկ–կարգավար, «Շտապօգնություն» ՓԲԸ աշխատակից Աննա Արսենյանը ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով ՀՀ առողջապահության նախարարությանը, գրում է․ «Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն փաստի վրա, որ 1-03 ծառայությունում աշխատավարձ չենք ստացել: Առհասարակ մեր կառույցում աշխատավարձ ստանում են վերջին պլանով, ինչն անհարգալից վերաբերմունք է բժշկի հանդեպ:
Ամեն օր գործ ունենք 1000 և ավելի քաղաքացիների հետ, ովքեր մեր կարիքն ունեն և պետությունը ոչ միայն չի գնահատում մեր կատարած աշխատանքը, այլ դեռ մի բան էլ քննարկման է դնում մեզ աշխատավարձ տալու հարցը…
Ես հասկանում եմ, որ երկիրը վատ վիճակում է, բայց բժիշկներին դնելով հետին պլան, դուք քանդում եք երկրի հիմքը»:
Բարև Ձեզ : Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն փաստի վրա , որ 1-03 ծառայությունում աշխատավարձ չենք ստացել :…
Posted by Աննա Արսենյան on Friday, March 19, 2021