Բաժիններ՝

«Օրենքի երկիր կառուցելու մասին լալահառաչ հռչակագրեր հրապարակող պարոնայք՝ Էդ ո՞ր ընտրություններին մասնակցելու վերաբերյալ եք իրար հերթ չտալով հայտարարություններ անում». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրություն անցկացվում է վարչապետի պաշտոնը թափուր մնալու և ԱԺ կողմից 2 անգամ անընդմեջ վարչապետ չընտրելու արդյունքում իրավունքի ուժով ԱԺ-ն արձակվելու դեպքում,

Եթե Սահմանադրության 93-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը, ապա տրամաբանական հարց է առաջանում.
օրենքի երկիր կառուցելու մասին լալահառաչ հռչակագրեր հրապարակող պարոնայք՝ Էդ ո՞ր ընտրություններին մասնակցելու վերաբերյալ եք իրար հերթ չտալով հայտարարություններ անում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031