Պռոշյան գյուղի 47-ամյա մի բնակչի մոտ թմրանյութ են հայտնաբերել
Մարտի 13-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները Դավիթաշենի 1-ին թաղամասից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Պռոշյան գյուղի 47-ամյա մի բնակչի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով բուսական զանգված:
Կասկածվողը ևս մեկ փաթեթ նմանատիպ բուսական զանգված ոստիկաններին ներկայացրեց «Միցուբիշի» մակնիշի իր մեքենայից։
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք է բերել իր օգտագործման համար:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: