Ոստիկանության զորքերի ծառայող, կրտսեր սերժանտ Սերգեյ Շաքրիկյանը ծնվել էր 1994 թվականին՝ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում։ Ծառայել էր սահմանամերձ զորամասերից մեկում:
Մարտի 26-ի երեկոյան Արարատի մարզի Նոր Կյուրի գյուղի մի բնակիչ ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ մոտ մեկ ժամ առաջ Նոր Խարբերդ գյուղում վիճել է մի երիտասարդի հետ, որն էլ դանակահարել է իրեն:
Սրիկայությունն ու նենգությունն այսքանով չեն սահմանափակվում։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող խոշոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ, մասնավորապես՝ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության հատկանիշներով, որոնք կգնահատվեն վարչական վարույթի ընթացքում:
Հանրապետական և Շիրակի մարզի իրավապահ մարմինների համագործակցված աշխատանքի, դրանց շրջանակում կատարվող օպերատիվ հետախուզական միջոցառումների, դատավարական գործողությունների օրինականության նկատմամբ դատախազական պատշաճ հսկողության արդյունքում մարզում իրականացվում է կոռուպցիայի դեմ պայքար՝ պարզվում են ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների նոր դեպքեր:
Ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 31-ին մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանից բերման է ենթարկվել 54-ամյա Վարդան Ս.-ն, որը մարտի 19-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Մարտի 25-ին, ժամը 11.15-ին, ոստիկանություն էր զանգել Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը և հայտնել, որ կոտրել-տարել են Նոր Նորքի 1-ին զանգվածի եկեղեցու բակում տեղադրված արձանի ոտքերը:
Վրաստանում 27 մարդու մոտ պատվաստումից հետո կողմնակի ազդեցություն է առաջացել։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
«Նամակ եմ ստացել, որ 10․000 դրամ տուգանել են՝ նախորդ տարի դիմակ չկրելու համար»․ զոհված զինվորի հայր
Մենք հայցի ներկայացմանը պատրաստվել ենք մեկ ու կես տարի և մեր թիմում ներգրավել ենք փորձաքննության ու իրավաբանական խորհրդատվության լավագույն մասնագետներին: Թող ժամանակը ցույց տա, թե ով կհաղթի, բայց ես վստահեցնում եմ, որ դեռ շատ անակնկալներ են սպասվում:
Ապրիլի 3-ին, ժամը 11.00-ին, Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգևոր արարողակարգ:
Ապրիլի 1-ին, ժամը 14։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
«Սա ընդամենը ևս մեկ հնարավորություն է սոցփաթեթի շրջանակներում բնակչությանն առողջ ապրելակերպին մղելուն, որպեսզի դա լինի բնակչության մոտ սովորություն, նաև հրաժարվելու վնասակար սովորություններից՝ ծխելուց ու պասիվ կյանքից: Սոցփաթեթի շրջանակներում հնարավորություն էր տրվում չորս ուղղությամբ գումարը ծախսելու, ևս մեկ ուղղություն ավելացել է, այստեղ խնդրահարույց բան չեմ տեսնում»,- նշեց Արտակ Զեյնալյանը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Ապրիլի 1-ի ցերեկը, 2-3-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության հերոս, զինված ուժերի գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանի (Արկադի Տեր-Թադևոսյան, լեգենդար Կոմանդոս) թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում:
Մարտի 31-ին, ժամը 17.20-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել մայթեզրին. 61-ամյա վարորդ Արա Ավետիսյանը մահացել է:
Ապրիլի 1-ին, ժամը 12։30-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգաբաց-Ազատան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի նոր հրամանով` այսօրվանից ուժի մեջ է մտնում դպրոցներում կառավարման խորհրդի ձևավորման նոր կարգը, համաձայն որի` փոխվում և ամբողջապես խախտվում է Խորհրդի կազմի համամասնությունը. մասնավորապես, Խորհրդի կազմի 5 անդամ այսուհետ լինելու են վերադաս մարմինների ներկայացուցիչներ, և միայն 4-ն են լինելու տվյալ դպրոցի արդյունավետ գործունեության և որակյալ կրթության ապահովման համար իրապես շահառու անձինք, որոնք ներկայացնելու են տվյալ դպրոցի մանկավարժական և ծնողական համայնքները:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը ցավակցական հեռագիր է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ:
Իր նախաձեռնությունը կառավարությունը հիմնավորում է նրանով, որ այն կնպաստի պաշտոնյաների ու պետական ծառայողների ընտանիքների «առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը»:
ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային հանալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, որտեղ հետևել է զորակոչի կազմակերպման, անցկացվող վիճակահանության գործընթացներին, սահմանված կարգին և պայմաններին դրանց համապատասխանությանը:
2020 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ 430 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության վերաբերյալ:
Ապրիլի 2-ին Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Ժամը 12:30-ին գործարկվելու է համայնքում առկա շչակը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 120,2 միլիոն թեստ, մարտի 31-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը։
Մարտի 25-ի առավոտյան ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ ձեռք բերեցին, որ Եղեգիս գյուղի բնակիչ, 49-ամյա մի տղամարդ, նախնական պայմանավորվածության համաձայն, 23-ամյա մի երիտասարդի թմրամիջոց է իրացնելու։ Եղեգնաձորի ոստիկանները շտապեցին քաղաքի Երևանյան խճուղու արագ սննդի կետերից մեկի մոտ, որտեղ նրանք պետք է հանդիպեին։
Մարտի 2-ին ոստիկանության Կապանի բաժին Ձորք թաղամասի մի բնակիչ դիմում էր ներկայացրել, որ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին Հունան Ավետիսյան փողոցում կորցրել է բջջային հեռախոսը:
Գևորգ և Կարեն Գևորգյանները ծնվել էին Արմավիրի մարզի Խանջյան գյուղում։ Ավագը Գևորգն էր։ 2015 թվականից ծառայում էր ոստիկանության զորքերում։ Ամուսնացած էր, ունի մեկ դուստր։ Կրտսեր եղբայրը՝ Կարենը, ծնվել էր 1998 թվականին։ Սովորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Ոստիկանության զորքերում էր 2019 թվականից։
Արդեն հայտարարվել է Երևանի պատմական «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթը: Հայտի գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը, իսկ մինչև հունիսի 10-ը պետք է ներկայացնել հայեցակարգը: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։