
Ռուսաստանում կատարել են կորոնավիրուսի ավելի քան 120 միլիոն թեստ

Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 120,2 միլիոն թեստ, մարտի 31-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել է կորոնավիրուսի ավելի քան 120,2 միլիոն թեստ»,- ասված է հաղորդագրության մեջ: Անցած օրը կատարվել է 284 հազար հետազոտություն: Գերատեսչության տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի կասկածանքով բժշկական հսկողության տակ է մնում շուրջ 481,07 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: