Բաժիններ՝

Ոստիկանները հայտնաբերել են Լրագրողի արձանը գողացած անձանց. նրանք ձերբակալվել են

Մարտի 25-ին, ժամը 11.15-ին, ոստիկանություն էր զանգել Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը և հայտնել, որ կոտրել-տարել են Նոր Նորքի 1-ին զանգվածի եկեղեցու բակում տեղադրված արձանի ոտքերը: Ահազանգով դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը:

Ոստիկանները լծվեցին հանցագործության բացահայտման գործին: Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալներ, որոնք իրացվեցին մարտի 30-ին:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի և Նոր Նորքի ոստիկանության ու քննչական բաժինների աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառման արդյունքում Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեցին 45-ամյա երևանցի և 43-ամյա վանաձորցի տղամարդիկ` վերջինիս վարած «Միցուբիշի» մակնիշի մեքենայով: Խոստովանական ցուցմունքը չուշացավ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Պարզվեց նաև, որ բերման ենթարկվածները կատարել էին ևս մեկ գողություն Ավանում. չգործող գարեջրատնից տարել էին սարքեր:

Երկուսն էլ ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս