Բաժիններ՝

Դանակահարություն` Նոր Խարբերդում

Մարտի 26-ի երեկոյան Արարատի մարզի Նոր Կյուրի գյուղի մի բնակիչ ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ մոտ մեկ ժամ առաջ Նոր Խարբերդ գյուղում վիճել է մի երիտասարդի հետ, որն էլ դանակահարել է իրեն:

Դանակահարությունը բացահայտելու ուղղությամբ Մասիսի բաժնի քրեական հետախույզները անհետաձգելի միջոցառումներ ձեռնակեցին։

Օպերատիվ հարցումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ Նոր Խարբերդի խանութներից մեկի մոտ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր նույն գյողի 26-ամյա մի բնակիչ։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 29-ին նա ներկայացավ ոստիկանության Մասիսի բաժին և խոստովանեց կատարածը։

Դեպքի վայրի զննության ընթացքում նա ներկայացրել է նաև դանակը։
Հանգամանքները պարզվում են։
Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930