Ավտովթար Թբիլիսյան խճուղում․ կան տուժածներ
Ապրիլի 1-ին, ժամը 14։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Կ․ Պ․, ծնված 1983 թ.), «Subaru» (վարորդ՝ Ս․ Դ․, ծնված 1953 թ.), «Nissan Tiida» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1988 թ.) և «VAZ-2121» (վարորդ` Թ. Տ., ծնված 1962 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ուղևորներ Ա․ Գ․-ին (ծնված 1989 թ.) և Հ․ Հ․-ին (ծնված 1951 թ.), ինչպես նաև «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Վ․ Հ․-ին (ծնված 1987 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Կ. Պ․-ն և Վ. Հ․-ն հոսպիտալացվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, իսկ Ա. Գ․-ն և Հ. Հ․-ն՝ «Արմենիա» ՀԲԿ:
«Subaru» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Մ․ Գ․-ն (ծնված 1951 թ.) և Ս․ Կ․-ն (ծնված 2012 թ.) ինքնուրույն մոտեցել են «Արմենիա» ՀԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Astra G» և «Nissan Tiida» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները: