«Սա ևս մեկ հնարավորություն է` հրաժարվելու վնասակար սովորություններից». Նարեկ Զեյնալյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զեյնալյանի խոսքով՝ պետական պաշտոնյանի ընտանիքի անդամների անվճար մարզասրահներ այցելելը որևէ կերպ պետական բյուջեի վրա չի ազդելու:

«Սա ընդամենը ևս մեկ հնարավորություն է սոցփաթեթի շրջանակներում բնակչությանն առողջ ապրելակերպին մղելուն, որպեսզի դա լինի բնակչության մոտ սովորություն, նաև հրաժարվելու վնասակար սովորություններից՝ ծխելուց ու պասիվ կյանքից: Սոցփաթեթի շրջանակներում հնարավորություն էր տրվում չորս ուղղությամբ գումարը ծախսելու, ևս մեկ ուղղություն ավելացել է, այստեղ խնդրահարույց բան չեմ տեսնում»,- նշեց Արտակ Զեյնալյանը:

Հիշեցնենք, որ Կառավարությունն այսօրվա նիստում հավանության էր արժանացրել այն որոշումը, ըստ որի՝ պետական պաշտոնյաների ընտանիքի անդամները սոցփաթեթի շրջանակներում կարող են նաև այցելել լողավազան, մարզասրահ:

Կառավարությունն իր այս նախաձեռնությունը հիմնավորում է նրանով, որ այն կնպաստի պաշտոնյաների ու պետական ծառայողների ընտանիքների «առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս