
Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-6-ը կբարձրանա 5-6 աստիճանով

Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 1-ի ցերեկը, 2-3-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-6-ը կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 1-ի ցերեկը, 2-3-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի ապրիլի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.00C (2001թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -2.50C (2003թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 10.70C