«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Դավիթ Բեկ» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Վաղը՝ ապրիլի 4-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը մեր քրիստոնյա տոնացույցում առանձնահատուկ նշանակություն ու խորհուրդ ունի: Խորհրդանշական այս օրը ուզում եմ առանձնահատուկ խոնարհումս բերել 44-օրյա պատերազմի ժամանակ իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհած մեր բոլոր քաջորդիների հիշատակին: Հավերժ փա՛ռք տղերք…
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Ապրիլի 2-ին, ժամը 22։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Մարտի 30-ին Սևանի քրեական հետախույզները ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Սևանի Շահումյան փողոցի բնակիչ, 43-ամյա տղամարդը փետրվարի լույս 25-ի գիշերը Ծովագյուղում գողություն է արել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Նորագավիթի 6-րդ փողոցի 22-ամյա մի բնակչի:
Մարտի 23-ի առավոտյան հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի բնակիչներից մեկի դին։ 37-ամյա տղամարդուն սպանել էին իրենց շենքի բակում։
Այո, գոնե պետք է շաբաթ օրը ծոմով գան, հաղորդվեն և պահքից դուրս գան: Լինում են դեպքեր, երբ մարդիկ հիվանդ են, այս ընթացքում նաև կորոնավիրուսով են հիվանդ, ոչ կարող են եկեղեցի գնալ, ոչ էլ տանը հաղորդվել, այդ դեպքում պահքից կարող են դուրս գալ, հետո, երբ առողջանան, նոր հաղորդություն կստանան:
Փարաքարի մոտ շինարարական աշխատանքներով պայմանավորված Երևան-Արմավիր ճանապարհի տվյալ հատվածում երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 8 792-ով՝ մինչեւ 4 563 056:
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումների ամենօրյա աշխատանքը շարունակվում է։
Մարտի 21-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հաղորդում էր ստացվել, որ մոտ երկու ժամ առաջ գողացել են Ալեք Մանուկյան փողոցում կայանված «Լեքսուսի» խլացուցիչի օդազտիչը:
Մեծամորի դիահերձարանի տարածքում «Սպայկայի» սառնարան-մեքենաներն են, որոնցից երկուսն արդեն դատարկ էր։ Յուրաքանչյուր մեքենայի կողքին խնկաման է դրված, որ խունկի բույրը ջարդի դիակի ծանր հոտը։ Դիահերձարանի շենքում մի սենյակ կա, որ ասես մատուռ լինի. իրենց որդիներին փնտրող մայրերը պատին փակցրել էին որդիների նկարները, մարմնի տարբեր մասերի դաջվածքների նկարները, որ նոր դիակ, կամ մարմնից մնացած կտոր բերելու դեպքում գոնե դաջվածքով նույնականացնեն։
Զինված ուժերի հրետանային զորամասերում ապրիլի 1-ից 2-ն իրականացվել են պլանային ստուգումներ։
2020 թվականի նոյեմբերի 12-ին Երևան քաքղաքում այլ անձնաց հետ ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին մասնակցելու, մի խումբ անձանց հետ Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 301.1 հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել Ժ.Ս.-ին:
Ուկրաինական նոր Bees Airline լոուքոստերով Կիև-Երևան ուղղությամբ չվերթների մեկնարկը կտրվի մայիսի 3-ից՝ շաբաթական երկու անգամ հաճախականությամբ:
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 4-7-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
«Ինչո՞ւ փլուզվեց քաղաքի լավագույն ավագ դպրոցը, դա կատարվեց կանխամտածված ու անխղճորեն, քանի որ քաղաքական որոշում էր կայացվել՝ հեռացնել ընդամենը 5 տարի աշխատած տնօրենին, ով իշխանության թիմից, կամ ծանոթ, բարեկամներից չէր»:
ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող հակահամաճարակային միջոցառումների ընթացքում ցուցաբերած մասնագիտական բարձր ունակությունների, բարեխիղճ ծառայության և ռազմաբժշկական համագործակցության ոլորտում ունեցած ներդրման համար ՌԴ ՊՆ ՌՔԿՊ զորքերի 48-րդ գիտահետազոտական կենտրոնի մի շարք մասնագետներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով:
Ապրիլի 1-ին, ժամը 17.20-ին, Երևան-Երասխ ճանապարհի 47-րդ կմ-ին՝ Արարատ գյուղի հատվածում, իրար են բախվել «Մազդա» և «Մերսեդես » մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» 40-ամյա վարորդ Մհեր Ռաշոյանը մահացել է, իսկ չորս ուղևորները և «Մերսեդեսի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
2016 թվականին թշնամին մեր զինվորի բազկի ուժն էր փորձում, մեր սպառազինությունն էին փորձում, բայց ես միշտ ասում էի, որ էլի պատերազմ է լինելու, որովհետև Ապրիլյանն իրենց կոկորդին կանգնեց, ավելի հզորացան ու մի քանի պետությունների օգնությամբ կարողացան իրագործել իրենց չարաբաստիկ նպատակները:
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 4-7-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի աշխատակիցները՝ դպրոցում տիրող ապօրինությունների մասին. ՈւՂԻՂ
Այդ ծրագրի մեկնարկային փուլի համար ընտրվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը, որտեղ սույն թվականի ապրիլի 1-ին անցկացվել է առաջին առցանց դասընթացը, որին մասնակցել է շուրջ 10 դատապարտյալ։ Դասընթացը վարել է Հայաստանի շախմատի ակադեմիայի, ինչպես նաև ՖԻԴԵ-ի մարզիչ, վարպետության թեկնածու Արարատ Հովհաննիսյանը։
Մոսկվայում ապրիլի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպմամբ պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում։
Ապրիլի 1-ին, ժամը 17:48-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո գերի ընկած շիրակցի զիվորականների հարազատներն այս պահին կառավարության շենքի մոտ են և պատրաստվում են գիշերել այնտեղ այնքան մինչև իրենց զավակներին կվերադարձնեն:
Եվրամիության 27 երկրները դեկտեմբերի 27-ից մինչեւ ապրիլի 4-ն ընկած ժամանակամիջոցում ընդհանուր առմամբ կստանան կորոնավիրուսի դեմ շուրջ 107 միլիոն դեղաչափ պատվաստանյութ: Ապրիլի 1-ին այդ մասին հայտնել է առողջապահության հարցերով եվրակոմիսար Ստելլա Կիրիակիդեսը:
Մարտի 26-ին, ժամը 15.50-ին, ոստիկանություն զանգահարեց մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ մի կին: Ահազանգը բնակարանային գողության մասին էր: