
Վրաստանում AstraZeneca-ով և Pfizer-ով պատվաստումից հետո կողմնակի ազդեցություն է առաջացել

Վրաստանում 27 մարդու մոտ պատվաստումից հետո կողմնակի ազդեցություն է առաջացել։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է AstraZeneca և Pfizer պատվաստանյութերով։ AstraZeneca-ով պատվաստվելուց հետո բուժքրոջ մահվանից հետո Վրաստանում պատվաստումների տեմպը թուլացել է։
Վրաստանի առողջապահության նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում չհրաժարվել իմունիզացիայից, քանի որ կարծում է՝ հակառակ պարագայում հնարավոր է սկսվի կորոնավիրուսի երրորդ ալիք։
«Մարդու մոտ պատվաստումից հետո կարող է առաջանալ կողմնակի ազդեցություն կամ ռեակցիա։ Այսօր գրանցվել է 27 նման դեպք»,-հայտնել են նախարարությունից։
Միևնույն ժամանակ առողջապահության նախարարությունից չեն հայտնում, թե որ պատվաստանյութից է առաջացել կողմնակի ազդեցությունը։