Անթիլիասի Մայրավանքում Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարութեան տոնի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մատուցել է Ս. եւ Անմահ Պատարագ:
Հռոմի պապը Ֆրանցիսկոսը Սուրբ Հարության տոնի առթիվ հանդես է եկել ամենամյա «Քաղաքին և աշխարհին» (Urbi et orbi) ուղերձով, որի ընթացքում անդրադարձ է կատարել հակամարտությունների կարգավորմանը, տարածաշրջանային լարված իրավիճակներին, սպառազինությունների մրցավազքին ու համավարակի դեմ պայքարին, խոցելի խմբերին, սոցիալական պաշտպանությանն ու երիտասարդությանը։
Միացի՛ր պայքարին, հեռացրո՛ւ չարիքի կառավարությանը, ստեղծի՛ր ազգային և հզոր պետություն։ Հանդիպում ենք երեքշաբթի օրը՝ ժամը 14։00-ին, Սևան քաղաքում։
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ապրիլի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ու նրա ընկերուհի Անիտա Այվազյանը նշել են Սուրբ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 եւ 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Մահացել է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Պողոսյանը:
Պառակտումներն ու սերմանվող ատելությունը, անհանդուրժողության ոգին, շարունակվող քաղաքական ալեկոծումները նոր ցնցումների ու անկումների վտանգի առջև են կանգնեցրել մեր երկիրն ու ժողովրդին՝ ստվերելով նաև հայրենանվիրումի ու ազգասիրության վեհ գաղափարները։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սովորույթներից է Սուրբ Հարության տոնի նախօրեին ձու ներկելը և միմյանց կարմրաներկ հավկիթ նվիրելը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Հայաստանում ապրիլի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 590 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 196 634-ի:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր՝ ապրիլի 4-ին, Սուրբ Զատիկի տոնի առթիվ մատուցվում է պատարագ։
Այսօր այ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ առաքելական սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը:
«Իրո՞ք: Բա եթե այդպես է` ինչպե՞ս կբացատրեն, որ իրենց զինված ուժերն Արցախում այս պատերազմից հետո ու դրանից առաջ բացահայտ ոչնչացնում ու պղծում այն հայ մարշալների ու գեներալների արձանները, ովքեր Հայրենական Մեծ Պատերազմում հերոսաբար պայքարել են Ֆաշիզմի ու Նացիզմի դեմ և հաղթել են:
«Իշխող ուժին՝ չէ, իրա ամբողջ կազմի հետ բռնած, ոչ մեկն էլ պիտու բան չեն, սաղ պաժառ տալու են, պատրոնն ափսոս է, որ ճակատներին խփես։ Լավ, տղա էին, թող գնային կռիվ, խի՞ են մտել ծակը, հիմա սաղ հելել, թափել են փողոցները։ Ստեղի փողերով գնացին ֆռացին, եկան, էդ եղավ՝ գնացին-կռվա՞ն․․․ Փաշինյանը տալո՛ւ է, Հայաստանը տալո՛ւ է, Հայաստանի հողերից յեքա տալո՛ւ է, էսօրվա խոսքս կհիշես։ Ապրիլի 23-ին պարզ կլինի, եթե հանկարծ Ամերիկան ցեղասպանությունը չընդունեց, նաղդ ցեղասպանությունը հեչ է անելու, Հայաստանի հողերից տալու է, Հայաստանը դառնալու է Թուրքիա․․․»։
Մարտի 21-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հաղորդում էր ստացվել, որ մոտ երկու ժամ առաջ գողացել են Ալեք Մանուկյան փողոցում կայանված «Լեքսուսի» խլացուցիչի օդազտիչը: Մեքենայի այս մասն ավելի հայտնի է կատալիզատոր անվամբ:
«Քաշաթաղի Միջնավան քաղաքից ենք, որն օկուպացվեց թշնամու կողմից: Ունեինք ամեն ինչ, կարողանում էինք աշխատել և ապրել: Ամուսինս, ով շինարարությամբ էր զբաղվում, սեփական նոր տուն էր կառուցել, ու սեպտեմբերին պետք է տան բացումն անեինք, սակայն այդպես էլ չհասցրեցինք, սկսվեց պատերազմը, նա կամավոր մեկնեց ռազմի դաշտ, հոկտեմբերի 1-ին վիրավորվեց, ու այդ օրվանից դուրս ենք եկել քաղաքից՝ չհասցնելով որևէ բան վերցնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լիման:
Երեկ Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք: Իսկ ինչո՞վ է տարբերվում բրիտանական շտամը Covid 19-ի սկզբնական ձևից: Բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ բրիտանական շտամը մուտացված տեսակն է, որը քիչ է ուսումնասիրված:
ԱՄՆ-ում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը թույլ է տվել ամբողջովին պատվաստված մարդկանց ճանապարհորդել ԱՄՆ-ի տարածքում`առանց կորոնավիրուսի հայտնաբերման թեստի հանձնման կամ ինքնամեկուսացման պահանջի, հայտնում է Associated Press-ը:
Վերջին օրերին խոսակցություններ են շրջանառվում, որ հնարավոր է՝ ամռանը զորացրման ենթակա զինծառայողները գարնանը զորացրվեն:
Ապրիլի 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Կար խուճապի բնական գործոն, երբ մարդիկ տեսնում էին, որ ձու չկա, բայց նաև ըստ որոշ արտադրողների՝ դա ստեղծվեց արհեստական, այսինքն, որոշ մատակարարներ հիմնական շուկայից ապրանքը վերցրեցին, տվեցին ոչ հիմնական շուկա, ու դեֆիցիտ առաջացավ և արհեստական խուճապ: Այն, որ սուպերմարկետներում ձու չկար, դա արհեստական էր արված, ինչը պետք է պարզեն պետական կառույցները: Զատիկից 1-2 շաբաթ հետո, իմ կարծիքով, և՛ գնանկում կունենանք, և՛ շուկայում հավկիթի քանակի խնդիր չենք ունենա»,- եզրափակեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:
Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում` 2 բալ ուժգնությամբ:
Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամություն է հայտնում կազմակերպել ևս մեկ հանդիպում հանրային սննդի ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ՝ հաշվի առնելով վերջին օրերին հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին հուզող խնդիրների վերաբերյալ հանրային հարթակում ծավալվող քննարկումները, մասնավորապես՝ Ռեստորանների հայկական միության բարձրաձայնած մտահոգությունները:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: