«Ինչո՞ւ մի գիշերում որոշեցին բարձրացնել գինն ու սեփական ժողովրդին թալանել»,- հարց հնչեցրեց Ագրարագյուղացիական միավորում ՀԿ նախագահը՝ ընդգծելով, որ Կառավարությունը վերացրել է վերահսկողությունը՝ կապված ներկրողների, ինչպես նաև գնագոյացման հետ:
Այս տարվա ձյան առատ տեղումների հետևանքով ձնահյուսից ամբողջությամբ փլվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ, անասնապահությամբ զբաղվող Կամո Ավդալյանին պատկանող տունը, որը գտնվում է ամառային արոտավայրում՝ Մթնաձորում։
Գյուղում ծիրանը հավաքելու համար աշխատողներ են վարձում, յուրաքանչյուրին 10.000-15.000 դրամ գումար են վճարում, բացի այդ, նաև սնունդ են տրամադրում։ Հավաքված բերքը հանձնելուց հետո ավելի քիչ եկամուտ է լինում, քան իրենց կատարած ծախսերը։
Հունիսի 22-ին, ժամը 11.30-ին, Երևանի Խորենացու փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 1965 թ. ծնված կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հունիսի 28-ին Մայր Տաճարի բակում՝ երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի շիրիմի առջև, հանդիսապետությամբ Մայր Աթոռի Արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվեց հոգեհանգստյան կարգ հայրապետի մահվան 23-րդ տարելիցի առիթով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Ըստ լրատվամիջոցի՝ այդ հատվածով պետք է անցնի ադրբեջանցիների կողմից կառուցվող եւ Բերձոր քաղաքը շրջանցող նոր ճանապարհը, որը սկսվում է Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հարակից հատվածից եւ անցնելով Արցախի Հինշեն, Մեծշեն գյուղերով, ավարտվում Լիսագորում:
Հունիսի 24-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած, թափանցող վերքեր, աջակողմյան հեմոպնևնոթորակս, ներքին արնահոսություն, հիպոոլեմիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Արարատ գյուղի բնակիչ, 59-ամյա տղամարդ:
Քրեական գործ է հարուցվել Խաբարովսկի բնակիչների նկատմամբ, որոնք անօրինականորեն հայթայթել են 80 կիլոգրամից ավելի սեւ խավիար: Այդ մասին հաղորդել է Խաբարովսկի երկրամասի քննչական կոմիտեի հետաքննչական վարչության եւ Հրեական Ինքնավար Մարզի (ՀԻՄ) մամուլի ծառայությունը:
Հունիսի 25-ին Հրազդան քաղաքի դպրոցներից մեկի տնօրենից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ հունիսի 24-ի ժամը 23.00-ից ժամը 23.40-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դպրոցի առաջին հարկի լաբորատորիայի դասասենյակի պատուհանը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել դպրոց, կոտրել դասասենյակների դռներն ու պատուհանները, ապա կոտրելով ուսուցչանոցի դուռը՝ գողացել են 343.890 դրամ արժողությամբ նոթբուք:
Մեզ ասացին` ղեկավարությունը սակայն անջատել է տվել ինտերնետ կապը, որ վերջիններս արտաքին աշխարհի հետ կապ չունենան, ուղիղ հեռարձակմամբ ցույց չտան` ինչ է կատարվում հանքում։
Վրացական կողմի ակտիվ շինարարական աշխատանքների ու ջանքերի շնորհիվ քիչ առաջ Լարսում վերականգնվել է երթևեկությունը։ Ճանապարհը բաց է։
«Տաքսու վարորդն այդ ի՞նչ էր աշխատում, որ 50.000 դրամ վերցնեին: Իսկ հիմա, պետությունը բան ու գործ չունի՝ այս խառը ժամանակ նստել, օդանավակայանի տաքսիների համար լիցենզավորման կարգ է մշակում: Սակայն, եթե օրենք են հանում, պետք է հանեն երկրի համար»,- նշեց նա:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 29-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ բնակավայրերի գազասպառողների, «Լիգա-1», «ԷՏՐՈ», «Հովան-Լիան», «Արտ-Թամ», «Ֆրիվեյ Էքսպրես», «ԱՐՄ գազ», «Շահումյան գազ», «Սարանդ», «Խճաքար Մուսա» ՍՊԸ-ների, «Արտակ» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ների, «Դիատոմիտ» ՓԲԸ-ի, «ՄՈՍՏՈՎԻԿ» ՍՊԸ-ի, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։
«Այն պահին, երբ բերքը հասնում է և գնում է շուկա կամ վաճառակետ, երևում է գինը, և նոր են սկսում խառնվել իրար, բայց երբ չկա էժան պարարտանյութ, կամ առհասարակ՝ պարարտանյութ, դիզվառելիքի թանկ է, թունաքիմիկատը թանկ է, աշխատուժը թանկ է, սերմացու չկա, եղածն էլ՝ շատ թանկ է. վերջնական արդյունքում ի՞նչ էր լինելու՝ դատարկ զամբյուղ, կամ եղածն էլ՝ շատ բարձր ինքնարժեքով:
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2022թ. հուլիսի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցում Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունները հասանելի կլինեն բացառապես ռոումինգի շրջանակում, և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցում Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար կգործեն ռոումինգի նոր սակագներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հունիսի 21-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Չարենցավանի բաժին «Չարենցավան» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ ծակած-կտրած վերքերով երկու քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց:
«Թող ինքը նախորդներին քիչ քննադատի: Նախորդների ժամանակ ճանապարհի անցումը երկու ոստիկան փակում էր: Այս դեպքում հաջորդ օրն էլ երևում է, որ նույն տիպի պատմությունը կրկնվում է, էլի մի կին վազում, անցնում է փողոցը նույն տեղից: Մյուս օրը մի երիտասարդ վարորդ անճարությունից ազդանշանն էր միացրել, որովհետև մի ոստիկան սխալ ուղղություն էր տալիս, էլի նույն վայրում: Հո խոսելով չէ՞: Հազիվ գնա Մյունխենում ադրբեջանցի ժողովրդի պաշտպանը դառնա (Նիկոլ Փաշինյանի՝ Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու և Ալիևի հետ քննարկման մասին.- Գ.Ս.)… Ամոթ էր ուղղակի, Ալիևը քմծիծաղ էր տալիս…»։
Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ յուրաքանչյուր վերելակ շահագործումից պետք է դուրս գար 25 տարի անց: Հաշվի առնելով ծրագրի ծավալները՝ նախ ընտրվում են ամենամաշվածները:
Հունիսի 26-ին, ժամը 18.15-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած-թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գավառի բնակիչ, 29-ամյա մի տղամարդ:
«Փեթակ» առևտրի կետրոնի հարևանությամբ գտնվող Երևանի Ալրաղաց կոմբինատի սյունաձև շինությունների մի հատվածն այսօր քանդվել է։ Կոմբինատը կառուցվել էր 1938թ․ և վաղուց արդեն չի գործում։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:
Հայրենի գյուղատնտեսությանը պատուհասել է հերթական ճգնաժամը. գյուղմթերքի արտահանման ամենաակտիվ շրջանում Լարսը կրկին հիշեցրեց իր մասին:
Լարսը փակ է հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Դպրոցական ծրագրերում դատավորի կերպարի նկատմամբ հարգանքի մասին որևէ բան չկա. Վլադիմիր Վարդանյան:
Դեպքի առթիվ 23.06.2022թ. հետաքննության մարմնի կողմից հարուցվել է քրեական գործ : Կ.Ս.-ն ձերբակալվել է, նախաքննական մարմնի 26.06.2022թ. որոշմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու համար: Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հանցագործության գործիքը առգրավվել և ճանաչվել է իրեղեն ապացույց:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրի հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: