ՀՀ Կառավարությունն այսօր հաստատել է «Կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման» իրականացման կարգը։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 35-ամյա բնակչի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հունիսի 22-ին Աթենքում ՀՀ դեսպանատանը հանդիպել է Հունաստանում հայկական համայնքային կառույցների, հայ հոգևոր դասի ներկայացուցիչների և հունահայերի հետ:
Հունիսի 23-ին, ժամը 15:36-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին՝ Սոլակ գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած։
Պետական գերակա շահ ճանաչված Կոնդ թաղամասի նախկին բնակիչ Ալլա Մանուկյանը, 13 տարի է՝ պարբերաբար հիշեցնում է իր խնդրի մասին՝ հույսով, որ իշխանությունները որևէ լուծում կտան իր խնդրին: Քաղաքացին պնդում է՝ գերակա շահ ճանաչված իր տարածքի փոխարեն՝ փոխհատուցում չի ստացել:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժին հունիսի 22-ին ահազանգ է ստացվել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի «Խաչաձոր» տեղամասում հայտնաբերված բեզոարյան այծի արգասիքների մասին։
Հունիսի 23-ին, ժամը 11:55-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող ճանապարհին` անտառում, Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ են մոլորվել:
Հունիսի 23-28-ի կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված գործողությունների արդյունքում բացահայտվել է նախօրեին Մասիս քաղաքի՝ 22-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը:
Քառասունութ տարեկանում կյանքից հեռացել է ռուսական էստրադայի երգիչ, «Լասկովի մայ» (Ласковый май) խմբի նախկին մեներգիչ Յուրի Շատունովը:
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում անդրադառնալով գնաճին, ծախսերին, շահութահարկերին, Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև գրանցված վճարովի աշխատատեղերի մասին՝ այն համարելով պատմական։
Հունիսի 23-ին, ժամը 11:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Գետափնյա փողոցում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Գորիսի պետական համալսարանը նոր ռեկտոր ունի:
FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հայտնում է, որ ավիացիոն շուկա մուտք գործելուց ավելի քան 6 ամիս անց արդեն տեղափոխել է 100․000 ուղևոր:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առերևույթ կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ:
Հունիսի 21-23-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
Հունիսի 22-ին, ժամը 23:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Կիևյան կամուրջ տանող հատվածում տեղի է ունեցել փլուզում՝ հողաշերտը լցվել է ճանապարհի երթևեկելի հատված․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հունիսի 21-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Սևանի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նալբանդյան փողոցում կռիվ է: Մեկնած օպերատիվ խումբը Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բակից բերման է ենթարկել նույն շենքի բնակիչ երեք երիտասարդի:
Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան հարցազրույց է տվել բրիտանական հայտնի The Economist շաբաթաթերթին՝ խոստովանելով՝ ինչից է վախենում։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են ենթադրյալ կրակոցների վայրը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 23-ին ժամը 09:30-17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան, Մյասնիկյան, Սայաթ-Նովա փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Պարենային ապահովություն և խոցելիություն» 2021-ի հետազոտության տվյալներով, Հայաստանում ընտանիքների 56%-ին սնունդը հազիվ է բավարարում, իսկ ընտանիքների 21%-ն ապահովված չէ սննդով:
Հունիսի 21-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Սևանի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նալբանդյան փողոցում կռիվ է:
«Վաղը կլինի կամ չի լինի հրապարակում, որովհետև ըստ էության ես ակնկալում եմ, որ պետք է Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հետամուտ լինի մարդու իրավունքների պաշտպանությանը և չթողնի, որ արդար դատաքննության իրավունքը խաթարվի, ու պետք է վերսկսի վարույթը, որովհետև մի շարք հանգամանքներ չեն պարզել դատական նիստի ընթացքում»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-կառավարիչ, փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ վաղը՝ հունիսի 23-ին, հրապարակվելիք որոշմանը:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Մհերյանին: Կարևորելով վարչական շրջանների աշխատակազմերի դերը՝ քաղաքապետ Սարգսյանը նկատել է, որ դրանք պետք է մշտական կապի մեջ լինեն բնակիչների հետ ու տեղերում հասկանան առկա խնդիրները:
«Հայաստանի փոքրի երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանն արձագանքել է իր՝ վթարի ենթարկվելու մասին լուրին:
Գողացել են Երևանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դիմաց տեղադրված «Ընթերցողը» արձանի մի հատվածը՝ բացված գիրքը: Այս մասին վկայող լուսանկարն այսօր հրապարակվել է Խնկո-Ապոր գրադարանի ֆեյսբուքյան էջում:
Հունիսի 21-ին, ժամը 13.00-ին, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: