Կապանի լեռնահարստացման կոմբինատի 4 աշխատակից հենց հանքում հացադուլ է հայտարարել

Երկու օր է` բողոքի ակցիաներ են իրականացնում Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցները, ովքեր պահանջում են աշխատավարձի բարձրացում։ Նրանք պնդում են` մյուսների համեմատ իրենց բավականաչափ քիչ են վճարվում։

168.am-ի տեղեկություններով` այս պահին Կապանի լեռնահարստացման կոմբինատի 4 աշխատակից հենց հանքում հացադուլ է հայտարարել։

Մեզ ասացին` ղեկավարությունը սակայն անջատել է տվել ինտերնետ կապը, որ վերջիններս արտաքին աշխարհի հետ կապ չունենան, ուղիղ հեռարձակմամբ ցույց չտան` ինչ է կատարվում հանքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930