
Ավտոմեքենան բախվել է հեղուկ գազի լիցքավորման կետին․ տուժածներ չկան

Հունիսի 27-ին, ժամը 16։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է հեղուկ գազի լիցքավորման վահանակին․ տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «BMW 318i» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Մ.) բախվել է Զվարթնոցի խճուղու 4/4 հասցեում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կետին. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել և փակել են գազի բալոնի փականը: