
Օդի ջերմաստիճանը հունիսի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Հունիսի 27-ի կեսօրից հետո, 28-30-ը, հուլիսի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունիսի 27-ի կեսօրից հետո, 28-30-ը, հուլիսի 1-2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի հունիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 35.0 0C (1987 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.0 0C (1994 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.3 0C