Բաժիններ՝

Դանակահարություն Արարատ գյուղում. հանցագործությունը բացահայտվել է

Հունիսի 24-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած, թափանցող վերքեր, աջակողմյան հեմոպնևնոթորակս, ներքին արնահոսություն, հիպոոլեմիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Արարատ գյուղի բնակիչ, 59-ամյա տղամարդ:

Ոստիկանության Արարատի բաժանմունքի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 23.30-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխվածի տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 45-ամյա համագյուղացին: Հունիսի 25-ին, ժամը 00.45-ին, նա Ավշար գյուղի գազալցակայանի տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին: Նույն վայրում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:

45-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930