
Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Հունիսի 26-ին, ժամը 18.15-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած-թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գավառի բնակիչ, 29-ամյա մի տղամարդ:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 17.30-ի սահմաններում Գավառ քաղաքի Բուռնազյան փողոցի հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 23-ամյա համաքաղաքացին: Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ժամը 23.10-ին երիտասարդը ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին և հայտնել, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ ինքն է դանակահարել համաքաղաքացուն, իսկ դանակը նետել է գետը:
Նախապատրաստվում են նյութեր: