Եթե այս հարցերի պատասխանը բացասական են, իսկ կարծում եմ ակնհայտ է, որ բացասական են, դիմում եմ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր Արմինե Մելիքսեթյանի կարգապահական պատասխանատվության և հեռացման հարցի քննարկման նպատակով:
Քննությունը տևել է 6 ժամ, որից թեստային առաջադրանքների լուծման համար տրամադրվել է 2 ժամ, իսկ իրավական խնդիրներին պատասխանելու համար՝ 4 ժամ: Քննության ավարտից հետո գրավոր աշխատանքները ստուգելու և գնահատելու նպատակով ձևավորվել է համապատասխան մասնագիտացում ունեցող գնահատման հանձնաժողով:
Հեռուստատեսային հարցաքննությունների ժամանակ Էուլջեքջյանի ձեռքի վրա, որտեղ նախկինում խաչի դաջվածք ուներ, երևում են այրվածքներ, ինչից ենթադրվում է, որ այն այրել են։
168TV-ն շարունակում է համագործակցությունը Մարդու Իրավունքների Գլոբալ Կամպուսի հետ, և այս թողարկման ընթացքում զրուցել ենք APMA ծրագրի ակադեմիական տնօրեն, Մարդու Իրավունքների Գլոբալ Կամպուսի խորհրդի անդամ դոկտոր Մայքլ Հեյսի հետ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսել է իր վստահորդի հետ կապված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված «առանձնահատկություններից»:
«Մինչև Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումը, մեր գործով բավականին տևական ժամանակ նիստերը հետաձգվում էին դատախազության միջնորդությամբ, ինչպես նաև մեր տարբեր գրություններով, միջնորդություններով, որով խնդրում էինք վերահաշվարկ կատարել, և դատախազությունն էլ ընդունում էր դրա անհրաժեշտությունը: Անգամ դատարանում հայտարարում էին՝ հնարավոր է հայցից հրաժարում լինի, բայց դա տեղի չունեցավ»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» գործով դատարանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը:
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը տասնհինգօրյա ժամկետում պատրաստվում Վճռաբեկ դատարանբոողոքարկել վերաքննիչ դատարանի որոշումը, որով մերժվել է Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխելու վերաբերյալ բողոքը։
Այս տարվա ապրիլի 11-ին Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվող արցախցի Ալբերտ Առստամյանն արդարացվեց։
«Անհրաժեշտ է միջազգային կառույցների հետ աշխատանքը տանել այնպես, որ Հայաստանը միանա փաստաբանների իրավունքների պաշտպանության կոնվենցիային։ Սրանք այնպիսի խնդիրներ են, որոնց լուծման համար աշխատանք տանելու անհրաժեշտություն կա»,- նկատեց Սիմոն Բաբայանը։
«Հրապարակված չմոնտաժված ձայնագրությունը ցույց տվեց, որ անմեղ քաղաքացիներին գնդակահարելու մասին հրապարակումն ակնհայտ սուտ է, զրպարտություն։ Դա արվեց ոչ թե դեղին մամուլի էջերով, այլ Հ1-ով, և անողը Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր, ապա Քննչական կոմիտեի ղեկավարը, և այդ ստի համար մինչև այժմ որևէ մեկը ներողություն չի էլ խնդրել»,- ասաց փաստաբանը։
Բոնամինին համոզված է, որ պետք է հաղթահարել վախերը, հանդիպել մարդկանց և նրանց նայել՝ որպես մարդու, ոչ թե՝ որպես սպառնալիքի. «Մենք պետք է ջանք թափենք՝ չհավատալու ամեն ինչին, ինչ մեզ ասում են միգրացիայի մասին, և փորձենք ինքներս այն զգալ ու հասկանալ»։
Ալեն Սիմոնյանը Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ներկայացված հայցադիմումով պահանջում է պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում։
Այս տարվա հունվարի 17-ից Բաքվի ռազմական դատարանում տեղի են ունենում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված գործերով կեղծ դատավարական նիստերը։
Ալեսսանդրո Իենցին հավատացած է՝ արտահայտման ազատությունը պետք է ծառայեցվի երկխոսություն ստեղծելուն, այլ ոչ թե պատեր կառուցելուն․ «Խաղաղության հասնելու համար պետք է տարբերակել արտահայտման ազատության սահմանափակումները՝ ազգային և միջազգային շրջանակներում։ Ազգային մակարդակում դրանք կախված են կառավարության որոշումներից՝ ինչն է թույլատրելի, ինչը՝ ոչ։ Այս պարագայում մենք կարող ենք ստեղծել երկխոսություն պետական ինստիտուտների, միջազգային կազմակերպությունների և կառավարությունների միջև»։
Այսօր Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) դիպլոմների հանձնման արարողություն է: Գյումրեցի լրագրող Հրաչ Սահակյանը դեռ օրեր առաջ էր անդրադարձել ՇՊՀ ղեկավարության՝ դիպլոմների հանձնման խտրական քաղաքականությանը, ուսանողների արյունը կարմիր ու կապույտի, այն է՝ կարմիր ու սովորական դիպլոմ ստացողների համար առանձին արարողություն կազմակերպելու խայտառակ փաստին:
«Ստացվում է, որ եթե ՀՀ-ն անդամակցում է այս նոր ռեֆորմին, ապա ագրեսիայի դեպքում Հայաստանը կունենա լծակ՝ օգտագործելու Հռոմի ստատուտն ագրեսիայի շրջանակներում ուղիղ Ալիևի նկատմամբ, որովհետև Ալիևը հանդիսանում է պետության գլուխ, և ինքն է քրեորեն հետապնդելի լինելու ագրեսիայի համար»:
Այնուհանդերձ, ոստիկանության ծառայողների այդ վարքագիծը տարօրինակ չէ, քանի որ որպես նրանց գործողություններն առերևույթ ղեկավարող՝ հանդես է գալիս դեռ մեկ տարի առաջ քաղաքացու խոշտանգմանը մասնակից լինելու համար քրեական հետապնդման ենթակա, բայց անպատիժ մնացած ոստիկանը։
Ապրիլի 16-ին հայտնի դարձավ, որ շուրջ 4 տարի քննելուց, մի քանի անգամ քննությունն ընդհատելուց ու կրկին վերսկսելուց հետո Սահմանադրական դատարանը (ՍԴ) վերջապես հրապարակեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշումը:
Այս տարվա ապրիլի 22-ին Սահմանադրական դատարանը՝ Արման Դիլանյան, (նախագահող), Վահե Գրիգորյան, Հրայր Թովմասյան, Երվանդ Խունդկարյան, Հովակիմ Հովակիմյան, Էդգար Շաթիրյան, Սեդա Սաֆարյան, Արթուր Վաղարշյան կազմով, հրապարակել է 2024թ. հուլիսի 9-ին լիազորությունները դադարեցված դատավոր Արթուր Ստեփանյանի դիմումի հիման վրա որոշումը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Գեղամ Ստեփանյանն է։
Երեկ տեսանյութ տարածվեց, որում երևում էր, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչի գիտակ Դանիել Իոաննիսյանի «բարեփոխած» ոստիկանության՝ ամերիկյան գումարներով ու մեթոդներով «կրթված» պարեկները 4 շարք խցանման մեջ կանգնած մեքենաներից մեկի վարորդին վայրենու պես հարձակվելով, քաշելով, մի քանի հոգով նախ դուրս հանեցին մեքենայից, ապա գցեցին գետնին, իրենց շեֆի բառապաշարով՝ փռեցին ասֆալտին, ապա տարան:
«Տարոն Մարգարյանի գործողությունների հետևանքը եղել է այն, որ համայնքի բյուջե մուտք է եղել բավականին մեծ գումար: Էլի եմ ասում՝ չի վաճառվել ուղիղ վաճառքով, դրվել է աճուրդի, վաճառվել է շուկայական արժեքով: Որ ուզենար իր մտերիմին տար էդ հողամասը, իրավական ընթացակարգը թույլ էր տալիս հողամասերն ուղիղ վաճառքով վաճառել: Ինչի՞ է աճուրդ արել…»,- ասաց Բենիկ Գալստյանը:
«Մենք ունենք բազմաթիվ պահանջներ, որոնք կարող ենք տարբեր ինստիտուտներով բարձրաձայնել: Հասկանում եմ, որ ռեսուրսների պակաս ունենք: Սփյուռքում ունենք այդ ռեսուրսը, բայց արդեն քանի տարի Սփյուռք և պետություն համագործակցությունը տեղի չի ունենում: Մեկ իրավաբանը Սփյուռքում, որն ինքնակամ գործողություն է կատարում ՀՀ շահերի համար, դառնում է թիրախ թուրքական և ադրբեջանական համայնքների համար, և այդ անձի անվտանգությունը դրվում է հարցականի տակ: Ես կասկածում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն այդ անձին պաշտպանելու նպատակով որևէ գործողություն կիրականացնի: Ադրբեջանում հակառակն է»:
Թեպետ 2018 թվականից Հայաստանում ներդրված է հաշտարարության ինստիտուտը, որի շրջանակներում արտոնագրվել են մի շարք հաշտարարներ, մինչ օրս հաշտարարությունը ՀՀ-ում մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով շատ ակտիվ կիրառություն չի ունեցել։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է։
«Մեր հասարակությունը հենց սա պետք է հասկանա. գիտակցի, որ այն ծրագրերով, որով այս մարդիկ եկան իշխանության և հասարակությանը շարունակում են կերակրել, իրականությանը չեն համապատասխանում։ Փաշինյանը մնացել է այն մակարդակի, որ հպարտանում է, թե՝ «ջուր են պզզցնում, վարչապետն է անցնում», և նման ձևակերպումների դաշտում։ Նման մակարդակից մի փոքր բարձր մակարդակ ունեցողն այլևս Նիկոլ Փաշինյանին ձայն չի տա»։
2025 թվականի հունվարի 1-ից փաստաբանները 5 տոկոսանոց շրջանառության հարկի փոխարեն՝ կվճարեն ավելի շատ հարկ՝ շահութահարկ և ավելացված արժեքի հարկ՝ համապատասխանաբար՝ 18 և 20 տոկոս համամասնությամբ, և սա դեռ ամենը չէ. իրավաբանական ծառայություն մատուցողները ևս շրջանառության հարկի փոխարեն կվճարեն 10+20 տոկոս հարկ, ինչն առաջացնելու է հսկայական խնդիրներ շարքային այն քաղաքացիների համար, որոնք ունենալու են փաստաբանական և իրավաբանական ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն։
Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը նախադեպային որոշում է կայացրել, որի համաձայն՝ Արցախի քաղաքացին համարվում է քաղաքացիություն չունեցող անձ և չի կարող վերադառնալ Արցախ, քանի որ Ադրբեջանի կողմից հետապնդման ենթակա կլինի։ Այս գործով փաստաբան, Հայ-գերմանական իրավաբանների միության վարչության անդամ Խաչատուր Մխիթարյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ դեռևս 2020թ. սկսած հետազոտություն են իրականացրել Արցախի խնդրի վերաբերյալ […]
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, մեկնարկեց «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական նիստը:
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Վահե Միսակյանը կդիմի ՄԻԵԴ՝ վերականգնելու իրավունքները։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է Վահե Միսակյանը։ Դատավորը վերջերս է ստացել որոշումը, այժմ աշխատանքներ են իրականացվում՝ ՄԻԵԴ ներկայացվող դիմումի վերաբերյալ։