![](/banners/BeFunky-design.jpg)
Լոռու մարզի դատախազ է նշանակվել Արմեն Շահբազյանը
![](https://168.am/wp-content/uploads/2023/01/1102890.jpg)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ հունվարի 30-ի հրամանով Լոռու մարզի դատախազի պաշտոնին նշանակվել է արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Շահբազյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնից:
Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանը փոխադրվել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:
Հրամաններից մեկով էլ ստեղծվել է հանձնախումբ՝ Լոռու մարզի դատախազությունում համալիր ստուգում իրականացնելու նպատակով: