Փաշինյանը խորքային սուտ խոսելու քաղաքականություն է վարում. լռելյայն հանձնում է Հայաստանը. Արամ Օրբելյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև:
- Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելու գործընթացում բավականին ոչ թափանցիկ կտորներ կան:
- Երբ մի երկրի պետնախարարն ասում է, որ իր երկիրը չի կարող այլ երկրի կազմում լինել, դա իր պաշտոնից բխող հայտարարություն է. Ռուբեն Վարդանյանն արել է «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» հայտարարությունը, որին Հայաստանի իշխանությունների, Փաշինյանի կողմից հետևել է անհասկանալի արձագանք:
- Ադրբեջանն ունի խնդիր՝ իրավական պարտադիր փաստաթղթի տեսքով:
- Հայաստանն անդադար պետք է միջազգային ատյաններում բարձրաձայնի, որ Ադրբեջանը չի կատարում միջազգային դատարանի որոշումը:
- Որևէ կերպ համաձայն չեմ, որ կան իրավական և քաղաքական հիմքեր՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար:
- Ակնհայտորեն ներադրբեջանական քաղաքական դիսկուրսում մտնելու է այն գիծը, որ Ռուբեն Վարդանյանին հեռացնելու պահանջը կատարվեց, դրա համար Լաչինի միջանցքը բացեցինք:
- Քանի դեռ կա հարևան երկրի ռասիստական քաղաքականությունը, որևէ բան, քան մեր ուժեղ դիվանագիտությունն ու բանակը, պետական ինստիտուտներն են, մեզ չի օգնելու:
- Եթե ՀՀ գործող իշխանությունների քաղաքականությունն այնպիսին է, որ Արցախը մերը չէ, մնացած քննարկումները դառնում են առարկայազուրկ: Հարցը մտնում է բացառապես մարդու իրավունքների դաշտ ու դուրս է մղվում միջազգային քաղաքական դաշտից: Սա ՀՀ Սահմանադրության խախտում է:
- Ամենամեծ ուսապարկից մինչև փոքր ուսապարկիկները հաստատում են Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը հայկական չէ» ձևակերպումը: ՀՀ պաշտոնատար անձինք չեն առաջնորդվում ՀՀ Սահմանադրությամբ:
- Ադրբեջանի իշխանությունները բավական երկար ժամանակ ունեն ցուցակներ, որով պահանջում են ՀՀ քաղաքացիների քրեական պատասխանատվության ենթարկել միջազգային իրավազորության շրջանակներում:
- ՀՀ դատախազությունը պետք է քրեական հետապնդման ենթարկի պատերազմական հանցագործություններ կատարած Ադրբեջանի ռազմաքաղաքական գործիչներին: Նրանք նույնականացված են: Այդ մարդիկ չպետք է կարողանան արտասահման գնալ, դրամական հոսքեր ստանալ: Ադրբեջանից պետք է պահանջել պատասխանատվության ենթարկել նրանց, եթե այդ մարդիկ երկրից դուրս չեն գալիս:
- Շատ մեծ հավանականություն կա, որ եթե Խոջալուում ինչ-որ բան եղել է, նորմալ հետաքննության ժամանակ պարզվի, որ դրա պատասխանատուներն Ադրբեջանում են:
- ՀՀ իշխանությունները ոչ միայն գործընթաց չեն ձեռնարկում, այլև ռազմագերու անվան տակ Ադրբեջանին են հանձնում ռազմական հանցագործների:
- Մենք քննարկում ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարց, բայց չենք քննարկում այդ երկրում Էնվեր փաշայի հերոսացման հարցը:
- Հարևանների հետ հարաբերությունների բարելավում պետք է, եթե հարևանդ դա սրտանց է ուզում: Երբ հարևանդ պանթուրքիստական գաղափարներ ունի, երբ «Գորշ գայլեր» կազմակերպություն ունի ու այն չի ճանաչում որպես ահաբեկչական, միջազգային և թուրքական դատարաններով հաստատված հանցագործները հերոսացվում են, հարաբերությունների կարգավորում չի լինում:
- Զրոյից բանակցություններ սկսում են, երբ դիմացինդ էլ է զրոյից սկսում. չի կարելի զրոյացնել մի բան, ինչը հնարավոր չէ:
- Ադրբեջանն անում է գործողություններ, որպեսզի պրակտիկ դաշտում հիմնավորի գրաված տարածքներում իր իրավասությունը: Ադրբեջանը փորձելու է ինքն իր փողերով տարբեր երկրների կազմակերպություններ ներգրավել գրաված տարածքներում ծրագրեր իրականացնելու համար:
- ՀՀ-ն պետք է ակհայտորեն բարձրաձայնի Շուշիի օկուպացիայի հարցը:
- Հայկական դեսպանությունների օրակարգը մեկն է՝ հիմնավորել, որ Հայաստանի ներսում մարդու իրավունքների խախտումների վրա պետք է աչք փակել: ՀՀ դեսպանությունների օրակարգում միայն ՀՀ իշխանությունների գովերգումն է:
- ԵԽԽՎ համազեկուցողների այցը մեծ հնարավորություն է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցն օրակարգում պահելու համար:
- Մենք զիջել ենք ոչ թե պատերազմի արդյունքում, այլ դրա արդյունքում որոշակի մարդկանց՝ իշխանության ղեկին մնալու պատճառով:
- Չի կարող 5 տարի իշխանության եղած ուժը պատասխանատու չլինել իր օրոք առաջացած խնդիրների համար:
- Պետք չէ վախենալ «սահման» տերմինի բացակայությունից. սահմանը պետք է գծվի: Եթե սահման կա, սահմանազատում և սահմանագծում չեն անում:
- ՀԱՊԿ-ը չունի պատասխանատվության գոտի:
- Հրադադարի գծերի խախտումն ագրեսիա է: Փոխանակ մենք ասենք՝ զորքերը հետ քաշեք՝ քննարկենք, մեր գործողություններով լեգիտիմացնում ենք Ադրբեջանի գործողությունները:
- Նիկոլ Փաշինյանը լռելյայն հանձնում է Հայաստանը:
- ՀՀ-ն մի գործողությամբ, մի մաքսակետ դնելով՝ Ադրբեջանին հանձնեց Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը:
- Ես երազում եմ, որ թուղթ ստորագրվի, որ որոշակիություն լինի, մարդիկ տեսնեն՝ իրականում ինչ է կատարվում:
- Արմեն Աշոտյանի հրապարակած փաստաթղթի մեջ գրված ամեն ինչը հիմա մեզ հետ տեղի է ունենում:
- Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի գործակալ լինելու մասին հերքում չեղավ:
- ՀՀ պետական մարմիններն իրավունք չունեն քաղաքացիներին սուտ ասել, նրանցից ինչ-որ բան թաքցնել:
- Գործող քաղաքական իշխանությունը խորքային սուտ խոսելու քաղաքականություն է վարում:
- ՀՀ գիտակից հայությունը պետք է անի 3 բան՝ ստեղծի քաղաքական հենք, ըստ որի՝ պետք է ունենա սուտ չխոսող իշխանություն, տարածի հայակենտրոն գաղափարներ, ճիշտ գնահատական տա անցած 30 տարիներին:
Մանրամասները՝ տեսանյութում: