
Պատահար Աբովյան քաղաքում. կան վիրավորներ

Ապրիլի 2-ին, ժամը 01.50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Փարվանա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 34 VS 120 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ` 1978թ. ծնված Միքայել Կարախանյանը տեղափոխվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև՝ «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ ուղևոր` 1987թ. ծնված Արթուր Գրիգորյանը տեղափոխվել է Աբովյան քաղաքի ԲԿ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել շտապօգնության և ոստիկանության հերթապահները:
Ըստ բժիշկների՝ Մ.Կարախանյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Ա.Գրիգորյանինը` բավարար: