
Կոտայքի մարզում Mersedes-ն ու բեռնատար ЗИЛ-ը բախվել են իրար. ЗИЛ-ը գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում Չարենցավան-Ալափարս գյուղի խաչմերուկում բախվել են Հրազդան քաղաքի Միկրոշրջան 13 շենքի բնակիչ, 32-ամյա Սամվել Գրիգորյանի վարծ Mersedes մակնիշի 15 RR 777 և Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի բնակիչ, 40-ամյա Նորիկ Գրիգորյանի վարած ЗИЛ ММЗ 45-02 մակնիշի 92 QO 999 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ЗИЛ -ի վարորդ Ն. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն: Նշվում է, որ հարվածի արդյունքում ЗИЛ-ը գլխիվայր շրջվել է: