Ապրիլի 22-ին, ժամը 17.47-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 18 տանը տեղի է ունեցել փլուզում:
Ապրիլի 22-ին, ժամը 17.38-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Վանաձորի Տիգրան Մեծ փողոցի թիվ 40 շենքի 13-րդ բնակարանի բնակիչ Գարիկ Գասպարյանը (ծնվ. 1996թ.):
Ապրիլի 22-ին, ժամը 15.31-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 43 շենքի 125-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է օգնություն:
Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Ապրիլի 22-ին, ժամը 08.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պռոշյան փողոցում` «Օլեո» ռեստորանի մոտակայքում, առաջացել է փոս:
Ապրիլի 22-ին ժամը 11.00-ին սեյսմիկ ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10.13-ին Ադրբեջանի տարածքում` Գյանջա քաղաքից 10 կմ դեպի արևմուտք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
ВАЗ 21 07-ի հարվածից հետո BMW-ն բախվել է կանգառում տեղադրված թերթի կրպակին, այնուհետև՝ հարվածել և վնասել է մայթեզրին տեղադրված մրգեր վաճառողների տաղավարը:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Ս.Ալեքսանյանի և Գ.Առուստամյանի դիերը:
Փրկարարները քաղաքացիների և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ միասին դիերը դուրս են բերել ձորից:
Վթարի հետևանքով 2 ավտոմեքենաների վարորդներն ու BMW X5-ի ուղևոր Արտակ Մակարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Ժամը 02:10-ի սահմաններում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 21-ամյա Էդգար Քաթաբյանը, վարելով ВАЗ 21 124 մակնիշի Լ 20 21 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին՝ Մխչյան գյուղի հատվածում, վթարի է ենթարկվել և շրջվել:
Կարճ ժամանակում հրդեհի վայր է մեկնել թիվ 9-ը հրշեջ ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, և հրշեջները արագ կարողացել են մեկուսացնել հրդեհը:
Ապրիլի 20-ին, ժամը 18.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 9 հասցեում` «Յանտար» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Ապրիլի 20-ին, ժամը 17.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Ժամը 17:00-ի սահմաններում Արազափ գյուղի բնակիչ 21 ամյա Արթուր Եղիազարյանը, վարելով GAZ 3110 մակնիշի 32 ՏՍ 259 համարանիշի ավտոմեքենան, նույն գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց` բախվել ծառին:
Ապրիլի 20-ին, ժամը 17.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արազափ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 20-ին, ժամը 14.53-ին «1-03» ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նշաններով Վանաձորի թիվ 1 ԲԿ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի թիվ 10 շենքի 4-րդ բնակարանի բնակիչ՝ 2008 թ. ծնված Հունան Աթաբեկյանը, ում առողջական վիճակը բժիշկները գնահատվել են միջին ծանրության:
Ապրիլի 20-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան-Մարգարյան խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդ Իդիս Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 05.30-ին, գիտակցության չգալով, մահացել է, իսկ ուղևորը՝ 1987 թ. ծնված Աշոտ Գրիգորյանը, մահացել է պատահարի վայրում:
Ապրիլի 20-ին, ժամը 12.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը11.05-ին տարբեր աստիճանի այրվածքներով Գյումրի քաղաքի ԲԿ է տեղափոխվել Արթիկ քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 21/1 տան բնակիչ՝ 1978 թ. ծնված Ա. Վարակյանը:Նախնական տվյալներով տուժածը այրվածքները ստացել է Արթիկ քաղաքի գերեզմանատանը խնկամանում կրակ անելուց:
Ժամը 10։00-ի սահմաններում Վարդաշեն 2-րդ փողոցի բնակիչ, 21-ամյա Համբարձում Տաբակյանը, վարելով Volkswagen Golf մակնիշի 31 ԼV 532 համարանիշի ավտոմեքեան, Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-հատվածում վրաերթի է ենթարկել Արարատի մարզի Նոր Խարբերդ 5-րդ փողոցի բնակիչ Էմին Խչոյանին։
Ապրիլի 20-ին, ժամը 00.13-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր – Թթուջուր ավտոճանապարհին ավտոմեքենան կամրջից ընկել է ցած:
ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին տեղական ժամանակով ժամը 04.02-ին, Չինաստանի տարածքում՝ Յանն քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 6.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:
Այսօր՝ ապրիլի 19-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Աերացիա թաղամասի 1/1 Ա շենքի բակում կնոջ դի կա:
Մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշի 2-րդ դասակի աշխատակիցները, «Bentley»-ի վարորդը փորձում էր հեռանալ վթարի վայրից:
«Դվին կոնցեռն» ՓԲԸ-ին պատկանող կիսակառույց շինությունում, որը 2006 թվականից չի շահագործվում, թրթուրավոր կռունկի սլաքը թեքվել է և իրենից վտանգ է ներկայացնում:
Թիվ 18 փրկարարական ջոկատը բացել է տան դուռը և Ոստիկանության Նոր Նորքի օպերատիվ-քննչական խմբի հետ բաղնիքում՝ լոգարանի մեջ, հայտնաբերել են տան տիրոջ՝ 62-ամյա Հայկ Սահակյանի դին:
Ապրիլի 19-ին, ժամը 12.33-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի2-րդ փողոցի թիվ 4 տան մոտակա ժայռից ժայռաբեկոր է պոկվել և ընկել ներքև:
Ապրիլի 19-ին, ժամը 15.53-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 5-րդ փողոցի թիվ 12 տան առաջին հարկում պայթուցիկ սարք են հայտնաբերել:
3 դիմակավորված ու դանակներով զինված անձինք մտել էին ամուսինների տուն, ծեծի ենթարկել, այնուհետև կպչուն ժապավենով և հեռախոսալարերով կապել նրանց՝ պահանջելով գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր: